Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Նապոլեոն խտացրած կաթով. նրբահամություն, որի կողքով անտարբեր անցնելն անհնարին է. Blognews.am
1:15 PM
Նապոլեոն խտացրած կաթով. նրբահամություն, որի կողքով անտարբեր անցնելն անհնարին է. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Բաղադրիչներ

 

  • Շերտերի համար՝
  • ալյուր - 450-550 գր
  • կարագ - 200 գր
  • ձու - 1 հատ
  • կոնյակ - 50 մլ
  • ջուր - 150 մլ
  • աղ - 1 պտղունց
  • Կրեմի համար՝
  • խտացրած կաթ - 1 բանկա
  • կարագ - 200 գր

Պատրաստման եղանակ

Պատրաստում ենք շերտերը: Ամանի մեջ լցնում ենք ալյուրը, մեջը քերում 200 գր կարագը և ձեռքերով տրորում: Այնուհետև լցնում ենք ձուն, մի փոքր աղ ցանում և խմորը հունցում: Վերջում ավելացնում ենք կոնյակն ու ջուրը և խմորը գնդում: Ապա փաթաթում ենք պոլիէթիլենային թաղաթով և 3 ժամով տեղափոխում սառնարան:
Խմորը 10-12 մասերի ենք բաժանում, գրտնակում և շրջանաձև կտրում: Այնուհետև դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, պատառաքաղով ծակծկում և նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխում մինչև ոսկեգունելը: Այդպես վարվում ենք բոլոր խմորների հետ:

Պատրաստում ենք կրեմը: Ամանի մեջ լցնում ենք կարագն ու խտացրած կաթը և լավ հարում: Կրեմը քսում ենք շերտերին, այնուհետև տորթն ամբողջությամբ կրեմապատում:
 

Շերտերի ավելցուկները մանր փշրանքների ենք վերածում և լցնում տորթի վրա: 4-5 ժամով տորթը տեղափոխում ենք սառնարան և մատուցում:

Պատրաստեցինք համեղ Նապոլեոն 

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Խոհանոց | Դիտումներ: 188 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x