Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Նաիրա Զոհրաբյանի «սիրտը չի դիմացել». ԲՀԿ-ի համար ընտրությունների արդյունքներն անսպասելի են եղել. «Հրապարակ». 1in.am
11:18 AM
Նաիրա Զոհրաբյանի «սիրտը չի դիմացել». ԲՀԿ-ի համար ընտրությունների արդյունքներն անսպասելի են եղել. «Հրապարակ». 1in.am

1in.am-ը գրում է.   

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների օրը ԲՀԿ թիմն ընտրության արդյունքներին հետևել է «կանյաչնիից», բայց առանց Ծառուկյանի։

Գրեթե ողջ խմբակցությունն է եղել։ Պատգամավորները վաղ առավոտից տարբեր շրջաններում հետևել են ընտրությունների ընթացքին, ապա հավաքվել գործարանի իրենց գրասենյակում։ Արդյունքները նրանց համար շատ անսպասելի են եղել։

Նաիրա Զոհրաբյանը երեկոյան 10-ին մոտ հեռացել է՝ «սիրտը չի դիմացել»։ ԲՀԿ-ում վերլուծել են, որ մարդիկ իրենց խաբել են կամ էլ վախեցել են գնալ քվեարկության՝ ընտրությունների նախորդ օրը ոստիկանության գործողություններով պայմանավորված։ Ի տարբերություն 25 հազար 219՝ 6,61 տոկոս քվե ստացած ԲՀԿ-ի, «Լույս» դաշինքում գոհ են իրենց ցուցանիշից՝ 18 հազար 112 ձայն կամ 4,98 տոկոս։ Նրանք համեմատվում են ԲՀԿ-ի հետ, և չի բացառվում, որ ապագայում քննարկեն կառավարությունից իրենց նախարարների դուրս գալու և իշխանություններին այլընտրանք դառնալու հարցը»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 379 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x