Գլխավոր էջ » 2019 » December » 1 » Մոռացիր դավաճանող ամուսնու մասին․ սեքս-խորհուրդներ անցյալից՝ իդեալական կանանց համար
9:18 PM
Մոռացիր դավաճանող ամուսնու մասին․ սեքս-խորհուրդներ անցյալից՝ իդեալական կանանց համար

blognews.am-ը գրում է.   

loading...

Անգամ 60-ական թվականներին, որոնք դարձել էին խռովարարական ժամանակների և վառ կյանքի հոմանիշը, սեքսուալ կյանքը չէր լուսաբանվում։ Ավելի ճիշտ՝ սեքսի մասին խոսում էին, սակայն միայն տղամարդկանց հաճույք պատճառելու ենթատեքստում։ Կանանց սովորեցնում էին, թե ինչպես է պետք ճիշտ գայթակղել և բավարարել տղամարդուն և պատմում էին, որ ոչ մի դեպքում չի կարելի տղամարդուն մեղադրել դավաճանության մեջ և այլն։

Անցյալ դարի հոգեբանները և սեքսոլոգներն ինչպիսի՞ խորհուրդներ էին տալիս կանանց։ Ներկայացնում ենք այստեղ։

Առաջին ամուսնական գիշեր

50-ական թվականներին կանանց համար սեքսը համարվում էր ամոթ և անհարմար զբաղմունք։ Հենց այդ պատճառով բժիշկ Կլիֆորդ Ադամսը «Ժամանակակից հարս» ամսագրում կանանց առաջարկում էր առաջին հարսանեկան գիշերվանից առաջ մի ամբողջ ծիսակատարություն անել։

«Երիտասարդ կնոջն ավելի հեշտ կլիներ, եթե տղամարդը ձևացներ, որ ինչ-որ գործեր ունի և որոշ ժամանակ տար կնոջը քնին պատրաստվելու համար։ Նա նաև կարող էր զգուշացնել կնոջը, որ 15-20 րոպե բացակայելու է և դրանով հնարավորություն տար կնոջը, որպեսզի նա փոխվեր և պառկեր»։

 

Եղիր սեքսուալ, բայց ոչ չափից շատ

Ինչպես արդեն հասկացաք, կինը պետք է գայթակղիչ լիներ և միշտ պատրաստ լիներ հաճույք պատճառել տղամարդուն։ Բայց միևնույն ժամանակ կնոջն արգելվում էր չափից դուրս շատ սեքսուալ լինել։ Ըստ 30-ական թվականներին հայտնի հոգեբան բժիշկ Ռոբինսոնի՝ այդ դեպքում նրանք վերածվում էին «սեքսուալ վամպիրների»։

«Ինչպես վամպիրն է խմում իր զոհի ամբողջ արյունը, այդպես էլ կին-վամպիրն է խմում տղամարդու ամբողջ կյանքը։ Սա հատկապես պետք է հաշվի առնեն 30-ից մինչև 50 տարեկան կանայք, ովքեր ամուսնանալուց հետո իրենց պահանջներով դառնում են անգիտակից»։

Սեքս-կրթություն

Իրականում սեքսը «պահարաններից դուրս է եկել» ավելի վաղ, քան մենք սովոր ենք կարծել։ Օրինակ՝ 1934 թվականին լույս տեսավ «Հարմոնիա սեքսում և եվգենիկա» գիրքը, որն իր տեսակի մեջ համարվում է «սեքսի հանրագիտարան» ամուսնական զույգերի համար։

Գրեթե նույն ժամանակահատվածում մայրերին ակտիվորեն համոզում էին, որ իրենց դուստրերին կրթեն սեքսուալ պլանում։ Գրություն պաստառի վրա. «Մի խաբիր քո դստերը։ Դու պետք է փաստեր պատմես նրան ինտիմ կյանքի մասին»։

Դավաճանե՞լ է, մոռացիր

Նախորդ տարիների երևի թե ամենատարօրինակ և ամենահիմար կանոնը թելադրում է, որ կինը պետք է ների իր ամուսնու դավաճանությունը։ Իսկ ավելի լավ է ձևացնել, որ չգիտեն այդ մասին, որպեսզի «տղամարդը չհայտնվի վատ դրության մեջ»։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում այս խորհուրդների վերաբերյալ։ Որի՞ հետ եք համաձայն և որի՞ հետ՝ ոչ։

loading...

Նյութի աղբյուր՝   blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 81 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0