Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Մոնիկա Բելուչիի բեմահարթակ դուրս գալուց հետո բոլորը քնարկում են ոչ թե նրա կերպարը, այլ աչքերի տակի պարկերը. 1in.am
7:59 PM
Մոնիկա Բելուչիի բեմահարթակ դուրս գալուց հետո բոլորը քնարկում են ոչ թե նրա կերպարը, այլ աչքերի տակի պարկերը. 1in.am

1in.am-ը գրում է.   

Երկրպագուները չեն դադարում գովասանքներ ձոնել Մոնիկա Բելուչիի գեղեցկությանը։ Սակայն նրա աչքերի շուրջ մաշկը ոչ թե մատնում է նրա իրական տարիքը, այլ նրան ավելի է մեծացնում։

Սեպտեմբերի 30-ին Մոնիկա Բելուչին կտոնի իր 54-րդ տարեդարձը։ Դերասանուհու երկրպագուներ և մոտ ընկերներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան որոշել են մյուսներից շուտ հանձնել իրենց նվերը և դերասանուհուն հրավիրել են մասնակցելու իրենց շոուին, որը տեղի է ունեցել Միլանում, Նորաձևության շաբաթվա շրջանակներում։

Գարուն–ամառ 2019 ցուցադրությանը Բելուչին սև զգեստ էր ներկայացնում՝ սպիտակ սիսեռանախշով և բարձրակրունկ բոկոտիկներով։ Վայելչակազմ Բելուչին ինչպես միշտ փայլում էր բեմի վրա, և շատերն այն կարծիքին էին, որ Մոնիկան հրաշալի տեսք ունի և շատ երիտասարդներից էլ ավելի լավ է երևում։

Իրոք, Բելուչին հիացմունքի արժանի է, որ չի տրվել պլաստիկ նորաձևության սարսափելի միտումներին, բայց ամեն դեպքում, պետք է խոստովանել, որ նրա աչքերի տակի պարկերն ու անհավասար հոնքերն, ամեն դեպքում, նրան մեծացնում էին։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 137 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x