Գլխավոր էջ » 2018 » September » 23 » Միթե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանը՝ Փաշինյանին News.am
10:16 PM
Միթե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանը՝ Փաշինյանին News.am

News.am-ը գրում է.   

Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

 

«Միթե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը։

Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել էր. «Կա այսպիսի վիճակագրություն, որ նախորդ տարվա Երևանի ավագանու ընտրությունների համեմատ ակտիվությունը շատ փոքր՝ 1-2 տոկոսով ավելի քիչ է։ Սակայն դա բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամասեր բերել չկա, բայց ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, մեր քաղաքացիներն ակտիվ մասնակցություն կցուցաբերեն՝ անկախ գազելների գոյությունից»:

Նկատենք, որ արդեն ժամը 17.00-ի դրությամբ 2017 թվականի Երեւանի քաղաքապետի ընտրություններին եւ այս տարվա ընտրություններին մասնակցությունը եղել է գրեթե նույնը՝ շուրջ 34 տոկոս: 

 

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 344 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x