Գլխավոր էջ » 2018 » September » 20 » Մի ընդունեք այս նվերները 168.am
7:52 PM
Մի ընդունեք այս նվերները 168.am

168.am-ը գրում է.   

7 իրեր, որոնք ձեր կյանք ոչ մի լավ բան չեն բերի

Գոյություն ունեն մի քանի նվերներ, որոնք, համաձայն ժողովրդական բանահյուսության, ունեն բացասական էներգետիկա: Եթե դուք հավատում եք այդ նշաններին, ապա ավելի լավ է այդ նվերներից հրաժարվել:

 

1. Դանակ:
Չի կարելի նվիրել ցանկացած կտրող-ծակող առարկա, քանի որ դրանք իրենց մեջ շատ բացասական էներգիա են կրում: Եթե մարդը պնդում է, որ ընդունեք նվերը, գնեք այն խորհրդանշական գումարով:

2. Ժամացույց: 

 

Այս անվնաս աքսեսուարը չեն նվիրում, քանի որ ժամացույցներին հատուկ է կանգնելը: Որպեսզի այսպիսի նվերը չխորհրդանշի երջանիկ կյանքի ավարտը, ավելի լավ է այն նվիրողին մի փոքր գումար տաք:

3. Դրամապանակ:
Եթե դուք ուզում եք բաց թողնել փողային հաջողությունը, ավելի լավ է՝ որպես նվեր չընդունել դատարկ դրամապանակ: Գոնե մի մետաղադրամ դրա մեջ դրված պետք է լինի:

4. Թաշկինակ:
Այս առարկան իր մեջ նեգատիվ էներգիա է կրում, քանի որ կապված է վշտի ու արցունքների հետ: Շատ երկրներում թաշկինակներ թաղումների ժամանակ են նվիրում:

5. Մարգարիտ:
Շատ երկրներում մարգարիտը խորհրդանշում է արցունքներ ու հիվանդություն: Ընդունված է համարել, որ այդպիսի նվերը կարող է վիշտ, կորուստներ ու հիվանդություններ բերել:

6. Հայելի: 

 


Գործնականորեն ողջ աշխարհում հայելին կախարդական ու միստիկ առարկա են համարում: Ասում են, թե այն ունակ է խլել երիտասարդությունը, գեղեցկությունն ու կենսական ուժերը:

7. Ձեռնոց:
Ձեռնոցի հետ շատ կախարդական ծեսեր են կապված, որոնք ուղղված են մարդու անձը կառավարելուն:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը 

Նյութի աղբյուր՝   168.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 211 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x