Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ հակառուս, ո՛չ ամերիկամետ, ո՛չ եվրոպամետ, ո՛չ իրանամետ. Նիկոլ Փաշինյան Lurer.com
9:30 PM
Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ հակառուս, ո՛չ ամերիկամետ, ո՛չ եվրոպամետ, ո՛չ իրանամետ. Նիկոլ Փաշինյան Lurer.com

Lurer.com-ը գրում է.   

 

Հայաստանի Հանրապետության վարչապետՆիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Monde օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա:

  

Լրագրողը վարչապետին հիշեցրել է, որ ընտրվելուց հետո նա երեք անգամ հանդիպել է ՌԴ նախագահի հետ ու հարցրել՝ կարո՞ղ է Հայաստանը Ռուսաստանից լիովին անկախ քաղաքականություն վարել:

«Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ հակառուս, ո՛չ ամերիկամետ, ո՛չ եվրոպամետ, ո՛չ իրանամետ: Հայաստանն ինքնիշխան պետություն է, և իմ կառավարությունը հանդես է գալիս բացառապես մեր ժողովրդի և մեր երկրի շահերից: Դա պարզ էր Ռուսաստանի նախագահի հետ իմ առաջին բանակցություններից հետո, որոնք ընդգծում էին նրա հարգանքը մեր ազգային ինքնիշխանության սեփական արտաքին քաղաքականությունը վարելու իրավունքի նկատմամբ: Երբ ես ընդդիմություն էի, նա չի միջամտել՝ կանխելու մեր հեղափոխությունը: Նա չի միջամտել նաև հետո, երբ ես դարձա վարչապետ: Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը: 

 

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 240 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x