Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Մեկուսացված այս կղզում ապրող ցեղի անդամները սպանում են իրենց այցելել փորձող ցանկացած մարդու․ բացառիկ կադրեր (Photo). Blognews.am
0:06 AM
Մեկուսացված այս կղզում ապրող ցեղի անդամները սպանում են իրենց այցելել փորձող ցանկացած մարդու․ բացառիկ կադրեր (Photo). Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Հյուսիսային Սենթինելը տեղակայված է Հնդկաստանի ափերից ոչ հեռու՝ Բենգալյան ծոցում։

Այդ վայրում ապրող մարդիկ հեռու, շատ հեռու են ժամանակակից քաղաքակրթությունից։ Կարելի է ասել՝ Հյուսիսային Սենթինելի բնակիչները մոլորակի վրա դեռևս ապրող այն միակ ցեղերից են, ովքեր բացարձակ անտեղյակ են մարդկային քաղաքակրթությունից։

Տեղաբնակները կղզուց դուրս ապրող մարդկանց հետ շփում գրեթե երբեք չեն ունեցել։ Ցանկացած մեկը, ով փորձել է այցելել կղզի ու բացահայտել այն, դաժանաբար սպանվել է բնիկների կողմից։ Կղզին այնքան վտանգավոր է, որ Հնդկաստանի կառավարությունը կղզին ու դրա շուրջ տարածվող երեք մղոն տարածքը ճանաչել է որպես արգելված գոտի՝ բացառելու դաժան բռնության դեպքերը։

Օրինակ՝ 2006 թվականի հունվարին երկու ձկնորսներ, որոնց նավը քամին քշել էր դեպի կղքին, սպանվել էին։ Փրկարարները փորձել էին ուղղաթիռով գոնե կղզուց վերցնել ձկնորսների դիակները, սակայն վայրէջքի պահին կղզիաբնակները նետերով ու նիզակներով հարձակվել էին ուղղաթիռի վրա։

Բազմաթիվ այլ դեպքեր ևս եղել են, երբ տեղաբնակները քարերով ու նիզակներով հարձակվել են կղզուն մոտեցող նավերին կամ թռչող սարքերին։ Կղզու վրա ծառերը շատ խիտ են, ինչը գրեթե անհնար է դարձնում ուղղաթիռով տեղաբնակների կյանքն ուսումնասիրելը։ Այնուամենայնիվ, Հնդկաստանի կառավարության կողմից բազմիցս կատարվել են ուսումնասիրություններ, որոնց համաձայն կղզում ապրում են 50-400 մարդիկ։ Նրանց սննդի միակ աղբյուրը որսն է, և ամենայն հավանականությամբ նրանք տեղյակ էլ չեն գյուղատնտեսությունից, քանի որ ոչ մի բուսատեսակ չեն մշակում։

Կղզու տեղաբնակների տեսքի մասին միայն այնտեղ այցելել փորձած մարդկանց պատմածներից կարելի է եզրակացնել․ նրանք նախնադարյան մարդու տեսք ունեն, կրում են կիսաշրջագեստի նման հագուստ, մարմնի տարբեր հատվածներին ներկերով նախշեր ունեն։ Բացառիկ նկարներ են արվել նաև ուղղաթիռից, որոնցում տեղաբնակներն ագրեսիվ դիրքով են՝ փորձում են նիզակը կամ քարը նետել դեպի ուղղաթիռը։

 

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 473 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x