Գլխավոր էջ » 2018 » September » 17 » Մեգան Ֆոքսը ցուցադրել է իր ներքնազգեստը. 1in.am
10:28 PM
Մեգան Ֆոքսը ցուցադրել է իր ներքնազգեստը. 1in.am

1in.am-ը գրում է.   

Ամերիկյան դերասանուհի և ֆոտոմոդել Մեգան Ֆոքսը նկարահանվել է ներքնազգեստի սեփական հավաքածուի գովազդային արշավում, որը նա թողարկել է Fredericks Hollywood բրենդի հետ համատեղ։

Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։

Նկարում 32-ամյա Ֆոքսը ցուցադրում է սև վինիլային բոդին և երկար, կապերով գուլպաները։ Դերասանուհին հագուստը լրացրել է սև բարձրակրունկ կոշիկներով։ Շպարի շեշտը դրվել է կարմիր շրթներկի վրա։

Ապրիլին հայտնի դարձավ, որ Մեգան Ֆոքսը որոշել է փորձել ուժերը ամերիկյան Travel Channel ալիքում որպես ճամփորդությունների մասին նոր հեռուստահաղորդման հեղինակ։ Mysteries and Myths with Megan Fox ծրագրում դերասանուհին բացահայտելու է մոլորակի տարբեր անկյունների ժողովուրդների առեղծվածները։ Բոլոր ճամփորդությունների ընթացքում հեռուստահաղորդավարին ուղեկցելու են գիտնականներն ու հնեաբանները։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 209 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x