Գլխավոր էջ » 2019 » April » 28 » Մաշկը չորանում է, մազերը թափվում են, սրտի հետ ինչ որ բան այն չէ, նշանակում է օրգանիզմին չի բավարարում Е վիտամին. ահա, թե ինչ է պետք անել
7:42 PM
Մաշկը չորանում է, մազերը թափվում են, սրտի հետ ինչ որ բան այն չէ, նշանակում է օրգանիզմին չի բավարարում Е վիտամին. ահա, թե ինչ է պետք անել

Infosarm.ru-ը գրում է.   

Վիտամին Е-ն այլ կերպ անվանում են առողջության, գեղեցկության, երիտասարդության և մայրության վիտամին: Այն ամրապնդում է իմունիտետը, պահպանում է սիրտը, կանխում է վաղաժամ ծերացումը և քաղցկեղի որոշ տեսակների առաջացումը:

Եթե ցանկանում եք գեղեցիկ մազեր և մաշկ ունենալ, ապա պետք է ամեն օր վիտամին Е օգտագործել:

Այս վիտամինով հարուստ են ձիթայուղը, կոկոսի յուղը, սպանախը, ավոկադոն, արևածաղկի սերմերը, ընկույզը և ծլեցրած ցորենը:

Մազերի աճը խթանելու համար խառնել Е վիտամինի 2 պարկուճ և մեկ ճաշի գդալ տաք ձիթայուղ: Մատների օգնությամբ մերսող շարժումներով ստացված խառնուրդը քսել մազարմատներին: Թողնել 30 րոպե և լվանալ սովորականի պես: Գործողությունը կրկնել շաբաթը 2-3 անգամ:

Պիգմենտային մուգ հետքերից լիովին ազատվեու համար 1-2 պարկուճ վիմատինը խառել 1 թեյի գդալ գերչակի յուղի հետ և ամեն օր քսել հետքերի վրա:

Е վիտամինը փափկացնում է ձեռքերի մաշկը: Տաք ջրի մեջ լցնել 2 պարկուճ վիտամին, 1 կիտրոնի հյութ, ավելացնել մեղր և ձեռքերը պահել այդ ջրում 10-15 րոպե:

Նյութի աղբյուր՝   Infosarm.ru  

Կատեգորիա: Եղանակ | Դիտումներ: 246 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x