Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Մարտի 1-ին մարդկանց զոհվելու համար պատասխանատու է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը․ Ռոբերտ Քոչարյան. 1in.am
6:06 PM
Մարտի 1-ին մարդկանց զոհվելու համար պատասխանատու է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը․ Ռոբերտ Քոչարյան. 1in.am

1in.am-ը գրում է.   

«10 մարդկանց մահվան պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է նրանց վրա, ովքեր սադրել են զանգվածային անկարգություններ։ Եվ իհարկե, քանի որ այս դեպքում կար ընդդիմություն, կար իշխանություն, ինչ-որ չափով այդ պատասխանատվությունը կիսվում է:

Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ռուսական «Կոմերսանտի» հետ հարցազրույցում՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին

«Փաստացի, ես ուղղակի վստահ եմ, որ պատասխանատվությունը նաև իշխանությունների վրա է, բայց առաջին հերթին պատասխանատու են նրանք, ովքեր սադրել են զանգվածային անկարգություններ։ Իհարկե, դա ողբերգություն էր, և չտա Աստված, որ այդպիսին կրկնվի։ Տեսե՛ք հիմա ինչ է կատարվում։ Կրկին բաժանում են հանրությունը սևի ու սպիտակի»,- նշել է Քոչարյանը։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 195 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x