Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Մարտի 1-ի պատասխանատուներից մեկը վերադարձել է. ի՞նչ է սպասվում նրան. «Ժողովուրդ» Armlur.am
10:55 AM
Մարտի 1-ի պատասխանատուներից մեկը վերադարձել է. ի՞նչ է սպասվում նրան. «Ժողովուրդ» Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Հայաստան է վերադարձել 2008թ. Մարտի 1-ի օրերին ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ զրուցել նրա հետ, սակայն հեռախոսը պատասխանեց մեկ այլ անձ` նշելով, որ Հայկ Հարությունյանն այստեղ է, սակայն խոսել չի կարող զբաղվածության պատճառով: Մեր այն հարցին, թե իրեն Մարտի 1-ի գործով հարցաքննել են, ՀՀ նախկին ոստիկանապետի հեռախոսը պատասխանող անձը նշեց, որ ոչինչ ասել չի կարող, միայն կարող է ասել, որ Հայկ Հարությունյանը չի կարող խոսել, քանի որ շատ զբաղված է:

Հատկանշական է փաստը, որ թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործի նախաքննությունը նոր թափ ստացավ, եւ հիմա այն քննվում է բոլոր դրվագներով: Ու ենթադրվում է՝ այս գործով մեղադրյալներից մեկն էլ պետք է լինի հենց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Ի վերջո, ինչպես տեղեկացրել էր ՀՔԾ-ն՝ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ Ազատության հրապարակում հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին: Իսկ հետո ոստիկանության հակաօրինական գործողությունները կոծկելու համար բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել եւ շրջանառության մեջ են դրվել պաշտոնական փաստաթղթեր:

Հասկանալի է՝ այս ամենը չէր կարող տեղի ունենալ առանց այն ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանի եւ նրա տեղակալների հանձնարարությամբ: Այնպես որ, տրամաբանական է, որ նա իր նախկին տեղակալների հետ էլ համալրի մեղադրյալների ցանկը, ճիշտ այնպես, ինչպես այսօր մեղադրյալի կարգավիճակում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանը, որի նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 
 


 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 291 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x