Գլխավոր էջ » 2018 » September » 20 » Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը Hayacq.com
2:07 PM
Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։

Այս մասին րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը: 

 

«Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը։

Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։ Այս վճռով քաղաքական զգայունության եւ կարեւորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել։ Հանգամանալից կանդրադառնամ վճռին մեկ ժամվա ընթացքում, բայց այլեւս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլեւս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաեւ՝ միջազային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։

Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։ Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու»,- գրել է Գրիգորյանը:

Վերջինս ավելի վաղ տեղեկացրել էր  Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի եւ Գասպարին ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների/որոշումների հրապարակման օրվա մասին: 

 

«Այս գործերով ներկայացված բողոքները վերաբերում են 01/03/2008թ․-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմամբ եւ Սահմանադրության բազմաթիվ խախտումներով խաղաղ հավաքը ցրելուն, որի ընթացքում պրն․ Մուշեղ Սաղաթելյանին ծանր վնասվածքներ էին հասցվել ոստիկանների կողմից։ Այս առավոտյան վնասվածքներ հասցվել էին բազմաթիվ այլ ցուցարարների նույնպես, սակայն դրանցից եւ որեւէ մեկով որեւէ ոստիկան պատասխանատվության չէր ենթարկվել։ Ավելին, ցուցարարներից անմիջապես ձերբակալվում, այնուհետեւ կալանավորվում եւ երկարաժամկետ ազատազրկման էին դատապարտվում մանավանդ նրանք, որոնց մարմնական վնասվածքներ էին հասցրել ոստիկանները։ Սա կազմակերպված մոտեցում էր․ նպատակն էր լռեցնել քրեական հետապնդման պահանջատերերին եւ նրանց հրապարակավ ներկայացնել, որպես հանցագործություն կատարած անձինք, որոնց մարմնական վնասվածքներ հասցվում էին վնասազերծելու կամ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու համար»,- ավելի վաղ գրել էր Գրիգորյանը:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Գլխավոր էջ | Դիտումներ: 202 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x