Գլխավոր էջ » 2018 » September » 18 » Մարդու աչքերը եւ բնավորությունը. Hayacq.com
7:52 PM
Մարդու աչքերը եւ բնավորությունը. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Մեծ աչքեր

 

Նման աչքեր ունեցողներն ի ծնե առաջնորդներ են` առնական, խելացի, շփվող, արտիստիկ:  

  Նրանց հատուկ է իշխանության ձգտումը, նրանք միշտ հստակորեն գիտեն, թե ինչի են ձգտում, նրանց առանձնացնում է ապշեցնող աշխատունակությունը:  Որպես կանոն, մեծ աչքերով մարդիկ բաց են շրջապատի հետ շփման համար, անկեղծ են եւ բնական իրենց զգացմունքների դրսեւորումներում: Իմիջիայլոց, եթե աչքերն անհամաչափորեն խոշոր են, հատկապես`  կտրուկ դիմագծերի եւ լայն հոնքերի համադրությամբ, դա խոսում է մյուսներին իշխելու ցանկության, ագրեսիվության, խստության մասին:  

Դուրս ցցված խոշոր 

Դուրս ցցված խոշոր աչքերը խոսում են իրենց տիրոջ առաջնորդի հատկանիշների եւ ողջամտության մասին՝ հստակորեն արտահայտված զգայունության հետ: Նման աչքերով տղամարդիկ առանձնանում են էներգիայով, խաղային կրքով եւ հավակնություններով: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հատուկ է իմպուլսիվությունը, շփվողականությունը, տիրականությունը: Միաժամանակ նման կանայք հակված են թեթեւամիտ եւ չկշռադատված արարքներ կատարել, չափազանցված ռիսկի դիմել: 

Կլոր

Աչքերի նման ձեւը խոսում է ճանաչման ծարավի եւ հաջողության ձգտման մասին: Ճիշտ է, խոշոր աչքեր ունեցողների` պատասխանատվություն ստանձնելու ցանկությունը հաճախ նրանց խանգարում է հասնել փառքի գագաթին: Նման մարդիկ առանձնանում են  բռնկունությամբ, բայց, չնայած դրան, նրանց բնորոշ չէ վրիժառության ձգտումը, որովհետեւ նրանք արագ սառում են: Լայն բացված կլոր աչքերը խոսում են անսովոր անկեղծ եւ բռնկուն բնավորության մասին: 

Նշաձեւ 

Աչքերի նման ձեւը վկայում է դրանց տիրոջ նուրբ բնավորության մասին: Նման մարդիկ պաշտում են արվեստը եւ թանկ են գնահատում ընկերությունը: Նրանք նվիրված եւ զգայուն են, եթե աչքերի արտաքին անկյունները վեր են բարձրացած: Իսկ եթե անկյունները դեպի ներքեւ են ուղղված, նման աչքերի տերը մելամաղձոտ է եւ սիրում է վիճել: Եթե ներքին եւ արտաքին անկյունները նույն գծի վրա են, կարելի է խոսել ինքնավստահության, ինքնաբավության, լռության հանդեպ սիրո եւ հոգեկան հավասարակշռության մասին: 

Ներս ընկած

Աչքի նման ձեւ ունեցողներին առանձնացնում է խոցելիությունը, հավասարակշռությունը, երազկոտությունը: Նրանք չեն ձգտում ռիսկի, բայց հրաշալիորեն կողմնորոշվում են ֆինանսական հարցերում, իրենց հայացքներում պահպանողական են եւ գիտեն` ինչպես վարվել փողի հետ: Նրանք ամեն ինչ վերլուծում են, չեն խոսում իրենց խնդիրների մասին, ցույց չեն տալիս իրենց ապրումները: Եվ չնայած խորն ընկած աչքերի տերերը շրջապատին որոշ զգուշավորությամբ են վերաբերվում, միշտ պատրաստ են օգնության հասնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:   

Շիլ

Աչքերի նման ձեւ դիտարկվում է սրտաբաց, բարի եւ հանդուրժող սենտիմենտալ մարդկանց մոտ: Լավատեսություն, քաջություն, ինքնավստահություն. հենց այս որակներն են նպաստում նրանց հաջողությանը: Շիլ աչքերով մարդիկ ռիսկի եւ արկածախնդրության են հակված, ինչը նրանց հաճախ ստիպում է չմտածված արարքներ կատարել:  

Վեր բարձրացած արտաքին անկյուններով

Նման աչքերով մարդկանց առանձնացնում է մեծահոգությունը, համառությունը, սոցիալական հարաբերություններ ստեղծելու եւ երեխա դաստիարակելու հիանալի հմտությունները: Նման աչքեր ունեցողներին ուղեկցում է կարիերայում հաջողությունը, քաջությունը եւ ստեղծագործելու հակումը, բայց դա նրանց չի խանգարում ագահ լինել եւ պատրաստ ցանկացած գործողության հանուն  «համեղ» պատառի:

Ցած իջած արտաքին անկյուններով

Աչքերի նման ձեւը տխրության զգացողություն է ստեղծում, բայց դրանց տերերը, ընդհակառակը, աչքի են ընկնում մեծ լավատեսությամբ եւ չափազանց մեծ  բարությամբ:  Նրանք ավելի հակված են հոգ տանել մտերիմներին, քան իրենց: Նրանց հատուկ է վճռականությունը եւ հմայքը, բայց նրանք չեն կարողանում ճիշտ դնել առաջնահերթությունները, ինչի հետեւանքով անընդհատ ուրիշի խնդիրներն են լուծում:  

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 326 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x