Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Մարդիկ, որոնք անհետացել են ամենաանբացատրելի պայմաններում ու այլևս չեն գտնվել. Blognews.am
0:14 AM
Մարդիկ, որոնք անհետացել են ամենաանբացատրելի պայմաններում ու այլևս չեն գտնվել. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Մեր մոլորակը բավականին մեծ է անհետ կորչելու և այլս ոչ ոքի աչքին չերևալու համար :

Ոմանք դա դիտավորությամբ են անում, ոմանք կորչում են «բախտի քմահաճույքից» ելնելով՝ ոչ մի հետք չթողնելով : Ձեզ ենք ներկայացնում անհետ կորած մարդկանց, որոնց անհետացման առեղծվածը մինչ օրս բացահայտված չէ :

 

Ֆելիքս Մոնկլա

1953-ի նոյեմբերին ամերիկացի ռազմական օդաչու Ֆելիքս Մոնկլան ուղևորվեց հերթական մարտական թռիչքին : Գտնվելով օդում՝ նա բազային կապ տվեց ու հայտնեց ինչ-որ անհայտ օբյեկտի մասին, որը գտնվում էր Սու-Լոկ քաղաքի րջակայքում : Ֆելիքսը սկսեց հետևել այդ օբյեկտին, սական որոշ ժամանակ անց նա դադարեց պատասխանել ցամաքից եկող հաղորդագրություններին ու երևալ ռադարների վրա : Դադարեց երևալ նաև ՉԹՕ-ն : Ավելի ուշ վերջինս կրկին նշմարվեց, սակայն կարճ ժամանակ անց հավետ կորավ ռադարներից : Ֆելիքս Մոնկլըանհետ կորավ, իսկ նրա ինքնաթիռն այդպես էլ չհայտնաբերվեց :

 

Ռիչարդ Հալիբերտոն

Գրող Ռիչարդ Հալիբերտոնը ճամփորդությունների ու ռիսկային արկածների մեծ սիրահար էր : Նա անցել է Պանամայի ջրանցքը, ինչպես նաև արշավ է իրականացրել Հարավային Ամերիկայի ջունգլիներում : Հալիբերտոնի հաջորդ արկածը պետք է լիներ Հոնգ Կոնգից դեպի Սան-Ֆրանցիսկո բեռնատար նավով ուղևորվելը : Ճամփորդության ընթացքում Հալիբերտոնը ռադիոկապին է միացել ու հայտնել, որ ուժեղ փոթորիկի պատճառով նրանց նավը աղետի է ենթարկվում : Այս հաղորդագրությունը վերջինն էր. մարմինն ու նավի մնացորդներն անգամ հայտնաբերելն անհնար է եղել :

 

Փերսի Ֆոուսետ

Հնագետ Փերսի Ֆոուսետը ողջ կյանքում նպատակ էր հետապնդում խորհրդավոր «Z» քաղաքը գտնելու, որը, ըստ նրա, պետք է որ գտնվեր ինչ-որ տեղ՝ Ամազոնում : Արշավախումբ հավաքելով, որը կազմված էր նրանից, որդուց ու ծանոթ մեկից, Փերսին ուղևորվեց իր նպատակի հետևից : Դժբախտաբար, երեք ճամփորդները անհետ կորան : Դեպքից հետո փրկարարական արշավախմբեր կազմվեցին, սակայն Փերսիին ու նրա ուղեկիցներին գտնել այդպես էլ չհաջողվեց : Տեղի բնիկները ունեն լեգենդ, որը պատմում է մի խորհրդավոր մարդու մասին, ով նրանց մոտ էր եկել ջունգլիներից : Անծանոթը ցանկանում էր կորած քաղաք գտնել ու խորացավ անտառի մեջ, որտեղ ապրում էին մարդակերները :

 

Ամբրոուզ Բիրս

Ամբրոուզ Բիրսը հայտնի է՝ շնորհիվ իր երգիծական պատմվածքների ու սարսափ-պատմությունների : Նա դիտավորյալ իր շուրջ ստեղծել էր խորհրդավոր ու միստիկ մթնոլորտ : Իր ուղղամիտ բնավորության պատճառով Բիրսը չուներ ընկերներ ու ամուր կապեր հարազատների հետ : Ճամփորդելով դեպի ԱՄՆ-ի հարավ՝ 1913 թ. դեկտեմբերի 26-ին նա ծանոթներից մեկին նամակ ուղարկեց, որն ավարտվում էր այս տողերով. «Ինչ վերաբերում է ինձ, ապա ես վաղը այստեղից անհայտ ուղղությամբ կմեկնեմ» : Այնուհետև Ամբրոուզ Բիրսն անհետ կորավ : Գոյություն ունի տեսություն, որ գրողին մեքսիկական սահմանին առևանգել ու գնդակահարել են զինվորները :

 

Հենրիխ Մյուլեր

Ֆաշիստական Գերմանիայի գաղտնի ոստիկանության գեներալ ու Հիտլերի ուղեկից Հենրիխ Մյուլերը հայտնի էր իր դաժանությամբ ու անգթությամբ : 1945-ին՝ Գերմանիայի կապիտուլիացիայից հետո, գտնվեց դի, որը, ենթադրաբար, պատկանում էր գեներալին : Սակայն առավել տարածված է այն վարկածը, որ այս ընթացքում Մյուլերը հաջողել է գաղտնի կերպով փախչել Հարավային Ամերիկա :

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 310 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x