Գլխավոր էջ » 2018 » October » 13 » Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության լուրերը չափազանցված են․ ՀՔԾ պետ. 1in.am
2:23 PM
Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության լուրերը չափազանցված են․ ՀՔԾ պետ. 1in.am

1in.am-ը գրում է.   

սր
loading...

Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության մասին լուրերը փոքր ինչ չափազանցված են:

Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: «Մարդկանց մեծ մասը առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Խնդիրը այն է՝ այդ հիվանդությունները անհամատեղելի ե՞ն անազատության մեջ պահելու համար , թե՞ ոչ: Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության հետ կապված փաստ չկա»,- ասաց Խաչատրյանը:

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ենթարկվել էր դատաբժշկական փորձաքննության, որը նշանակվել էր Հատուկ քննչական ծառայության կողմից։ Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոց կալանավորումը փոխելու և անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է: Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ, նա այժմ կալանավորված է:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 271 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }