Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Մանուշակագույն նարնջի գաղտնիքը Blognews.am
8:16 PM
Մանուշակագույն նարնջի գաղտնիքը Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Սեպտեմբերի սկզբին Բրիսբենի բնակիչ Նեթի Մոֆիթը վախեցել էր՝ տեսնելով, որ իր որդին ուտում է հենց նոր կտրած, սակայն մուգ մանուշակագույն դարձած նարինջը։ Եվ ահա վերջին ժամանակահատվածում ավստրալացի գիտնականները բացահայտեցին մանուշակագույն նարնջի գաղտնիքը, որը վախեցրել էր ոչ միայն Նեթիին, այլ նաև շատ ուրիշ մարդկանց։ Հարցազրույցներից մեկում Մոֆիթը նշեց, որ նարինջն այնպիսի տեսք ուներ, կարծես մեկն այն թանաքի մեջ թաթախած լիներ։ Նա միանգամից մտածեց, որ երեխան կարող է թունավորվել։ Արդյունքում պարզվեց, որ նարինջը փոխել էր գույնը, քանի որ այն կտրել էին հենց նոր սրած դանակով․ նարնջի մեջ գոյություն ունեցող բնական հակաօքսիդանտները ռեակցիայի մեջ են մտել հենց նոր սրած դանակի վրա գտնվող երկաթի կտորների հետ։

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 262 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x