Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Լիլուն՝ խորը դեկոլտեով զգեստով. News.am
1:36 PM
Լիլուն՝ խորը դեկոլտեով զգեստով. News.am

News.am-ը գրում է.   

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում:

Իր էջի հետեւորդներին երգչուհին հաճախ է գայթակղում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ, որոնցում բավականին հմայիչ տեսքով է ներկայանում: Սակայն, երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Այսօր Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա հանդես է եկել խորը դեկոլտեով զգեստով: Երգչուհին իր տեղադրած լուսանկարում վառ դիմահարդարմամբ է: Իսկ հրապարակմանը կից Լիլուն որեւէ մեկնաբանություն չի թողել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլուն լուսանկար էր հրապարակել ծովափից, որում բավականին սեքսուալ տեսք ուներ: Լիլուն գայթակղիչ կեցվածքով լուսանկարվել էր ծովի ֆոնին: Նա ներկայացել էր լողազգեստով, այսպիսով միկրոբլոգի իր հետեւորդներին ցուցադրելով՝ մարմնի շքեղ կառուցվածքը: Այս հրապարակումը երգչուհու կողմից որեւէ կերպ մեկնաբանված չէր:

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 305 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x