Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Լեդի Գագան պատմել է, թե ինչպես է երիտասարդ տարիքում բռնության զոհ դարձել. 1in.am
3:30 PM
Լեդի Գագան պատմել է, թե ինչպես է երիտասարդ տարիքում բռնության զոհ դարձել. 1in.am

1in.am-ը գրում է.   

Հայտնի երգչուհի Լեդի Գագան երիտասարդ տարիքում բռնության զոհ է դարձել։ Այս մասին նա խոստովանել է Vogue-ի հոկտեմբերյան համարին տված հարցազրույցում։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ նա ընդամենը 19 տարեկան է եղել, իսկ տղամարդը գրեթե երկու անգամ մեծ է եղել իրենից։ Նա երկար տարիներ թաքցրել է այս գաղտնիքը և հրապարակային երբեք չի պատմել այս մասին։ Առաջին անգամ նա խոսել է այս մասին 2015 թվականին՝ Հավարդ Սթերնի ռադիո–շոուի ժամանակ։ Ծանր խոստովանությունից հետո շատերը մեղադրել են նրան չափազանց անկեղծության համար և ասել են, որ նման բաները պետք չէ հրապարակել։

Իր հասցեին հնչած մեղադրանքներից հետո երգչուհին փորձել է հանրությանը բացատրել, որ իր անկեղծ պատմությունը թույլ է տվել իրեն վերապրել հոգեկան ծանր ցնցումը։

«Դա օգնեց ինձ։ Ինձ թվում էր, թե ես խաբում եմ ողջ աշխարհիին, չէ որ ինձ համար այնքան ծանր էր, սակայն ոչ ոք այդ մասին չգիտեր։ Ահա թե ինչու ես պատմեցի։ Ես այլևս չէի ուզում թաքնվել»,– պատմել է աստղը։

Նա համեմատել է իր ապրումները «ամերիկյան բլուրներ» կառուսելի հետ և խոստովանել է, որ վերքը, որ նա այն ժամանակ ստացել է, մինչև հիմա ապրում է իր գլխի ներսում։

«Ես ցնցված էի։ Գիտեք, դա նման է նրան, երբ դու ամերիկյան բլուրների վրա մի պահ կանգ ես առնում ամենաուղղաձիգ զառիվայրի վրա. վախը պատում է, փորդ կծկվում է։ Հետո ես շնչահեղձ էի լինում, ամբողջ մարմինս կծկվում էր։ Հետո ես սկսեցի լաց լինել։ Ինձ կարծես ամեն օր կրկին վիրավորեին։ Եվ այդ վերքը գլխումս է»,– պատմել է Լեդի Գագան։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 189 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x