Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Կրքոտ կերպարում ներկայացած Լիլուն ցուցադրել է շքեղ մեքենան. News.am
8:36 PM
Կրքոտ կերպարում ներկայացած Լիլուն ցուցադրել է շքեղ մեքենան. News.am

News.am-ը գրում է.   

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում:

Իր էջի հետեւորդներին երգչուհին հաճախ է գայթակղում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ, որոնցում բավականին հմայիչ տեսքով է ներկայանում: Սակայն, երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ի էջում, ինչպես նաեւ story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, ֆոտոշարք է հրապարակել, որում գայթակղիչ երգչուհին ներկայացել է կրքոտ կերպարում: Նա նստած է իր շքեղ մեքենան, իսկ հագին սպիտակ զգեստ է, որը խորը դեկոլտեով է:

Զգեստն ավելի է ընդծել Լիլուի սլացիկ ոտքերը: Նրա կերպարն ամբողջացնում են կարմիր կոշիկները: Կրքոտ ֆոտոշարքին կից Լիլուն կատարել է անգլերեն լեզվով հետեւյալ մեկնաբանությունը. «Յուրաքանչյուր մարդ պետք է շնորհակալ լինի այն ամենի համար, ինչ ունի»:

Նշենք, որ ավելի վաղ Լիլուն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, կարճ հոլովակ էր հրապարակել, որում նա ներկայացել էր կրքոտ կերպարում: Երգչուհու տեղադրած հոլովակում նա կրում էր կարմիր, խորը դեկոլտեով, ոտերը ընդծող: Սեւահեր գեղեցկուհին իր հրապարակմանը կից կատարել էր հետեւյալ գրառումը. «Շուտով»:

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 319 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x