Գլխավոր էջ » 2018 » September » 18 » Կիկլոպ-երեխա է ծնվել. տեսանյութ. Hayacq.com
9:03 PM
Կիկլոպ-երեխա է ծնվել. տեսանյութ. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Ինդոնեզիայում հանքափորների ընտանիքում ծնվել է կիկլոպ-աղջիկ. երեխան ուներ մեկ մեծ աչք, նա չուներ նաեւ քիթ, հայտնում է Mirror-ը:

Ատանա եւ Սուրիյանտի Արիյանտոների ընտանիքում նա հինգերորդ երեխան էր: Նորածին աղջիկը կշռում էր ընդամենը 2,2 կգ եւ ճակատի կենտրոնում միայն մեկ աչք ուներ: Նա նաեւ քիթ չուներ, սակայն մնացյալ օրգանները նորմալ էին:

Սուրիյանտին հղիության ժամանակ ոչ մի անգամ ՈՒՁՀ չէր անցել, այս պատճառով նորածնին տեսնելով՝ սարսափահար եղավ, անգամ ամուսնու հետ փակվեց մեկ այլ սենյակում:

Կիկլոպ-աղջկան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն մի քանի ժամ անց նա մահացել է: Բժիշկների կարծիքով՝  հազվագյուտ մուտացիայի պատճառը, որն արտաքինի նման շեղում էր առաջացրել, կարող էր լինել կարմրախտի վիրուսը կամ սնդիկի ազդեցությունը: Երեխայի երկու ծնողն էլ աշխատում են սնդիկի արդյունահանման հանքավայրում:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 1548 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x