Գլխավոր էջ » 2018 » September » 18 » Կենդանակերպի այս նշանները շատ արագ են սիրահարվում. Hayacq.com
8:13 PM
Կենդանակերպի այս նշանները շատ արագ են սիրահարվում. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Երկվորյակ

Երկվորյակները պաշտում են սիրահարված լինել, եւ երբ սիրահարվում են, մտածում են, որ դա ամբողջ կյանքի համար է... մինչեւ իրենց երկրորդ կեսը կորցնում է վստահությունը: Ցավոք, դա է կյանքը, եւ մենք ոչ միշտ ենք ստանում այն, ինչ ուզում ենք: Երկվորյակները պետք է սիրահարված լինեն, իսկ երբ դա տեղի չի ունենում, նրանք խորը դեպրեսիայի մեջ են ընկնում:

Աղեղնավոր

Երազկոտ Աղեղնավորները շատ խոցելի են ու ծարավի են սիրո: Նրանք ամեն անգամ պատրաստ են խաբել իրենց, որ դա սեր է ամբողջ կյանքի համար, եթե նույնիսկ այդպես չէ: Աղեղնավորները սիրում են խոսել իրենց զգացմունքների մասին եւ հավատալ անմնացորդ սիրո:

Կշեռք

Սեքսուալ Կշեռքներին թեթեւամիտ են համարում, բայց իրականում նրանք կայուն, ամուր հարաբերությունների կարիք ունեն: Կշեռքները կարող են սեթեւեթել, բայց նախընտրում են միայն արժանի մեկի հետ կապվել: Կշեռքների մոտ զարգացած է արդարության զգացումը, այդ պատճառով նրանք չեն դավաճանում իրենց զուգընկերներին: Սերը ոգեշնչում եւ թեւավորում է Կշեռքներին:

Առյուծ

Առյուծները սիրում են սեր նվիրել ու ստանալ, սեթեւեթել, խաղալ ու սեքսով զբաղվել: Չնայած տարածված կարծրատիպին, թե Առյուծները եսասեր են, իրականությունն այն է, որ նրանք նույնքան առատաձեռն են սիրո հարցում, որքան իրենց զուգընկերը: Առյուծներն ավելի ուժեղ են լինում, երբ իրենց սիրող զուգընկեր են ունենում:

Խոյ

Խոյերը շատ համառ են, անկայուն եւ շատ խելացի, եւ կողմնակի դիտողի կարող է թվալ, որ նրանք հակված չեն սիրո՝ ինքնաբավ լինելու պատճառով: Սակայն Խոյերն ամբողջ էությամբ ծարավի են սիրո, եւ երբ սիրահարվում են, սիրում են անկեղծորեն եւ խորը: Խոյերը չափազանց նվիրվում են նրանց, ում սիրում են, եւ պատրաստ են ամեն ինչ տալ իրենց հետաքրքրողին: Բացի այդ՝ Խոյերը Կենդանակերպի նշաններից ամենաբարին են, երբ իրենց թույլ են տալիս այդպիսին լինել: Սիրահարվածությունը մեղմում է Խոյերի կոշտ բնավորությունը:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Աստղագուշակ | Դիտումներ: 405 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x