Գլխավոր էջ » 2018 » September » 23 » Կենդանակերպի ամենաուժեղ նշանը. Hayacq.com
4:29 PM
Կենդանակերպի ամենաուժեղ նշանը. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Կյանքում հաճախ ստիպված ես լինում ապացուցել քո դիրքորոշումը, դիմակայել դժվարություններին, միաժամանակ այնպիսի տեսք ունենալ, կարծես պատրաստվում ես նկարահանվել հոլիվուդյան ֆիլմում:

Այս խնդիրը ոչ բոլորը կարող են հաղթահարել:

Սակայն Կարիճներն առանձնանում են ուժեղ բնավորությամբ, հզոր էներգետիիկայով եւ անկոտրում կամքի ուժով: Նրանք Կենդանակերպի ամենաուժեղ նշանն են համարվում:

Կարիճների ուժն ու հզոր էմոցիաներն ապահովում է Պլուտոնը, որի հովանու ներքո է գտնվում Կենդանակերպի այս նշանը: Այս մոլորակի ազդեցության շնորհիվ Կարիճները ոչ մի թուլություն չեն ընդունում՝ ո՛չ իրենց մեջ, ո՛չ ուրիշների: Եվ եթե նույնիսկ իրենց հոգում որեւէ «բիծ» կա, նրանք չեն հանգստանում, մինչեւ չեն վերացնում այն:

Կարիճներից մեծ մասը հրաշալի ղեկավար է դառնում, քանի որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մեծ մասն աշխատամոլ է: Նրանք հոգի են դնում սիրած գործի մեջ եւ կարող են հաջողության հասնել այն ժամանակ, երբ ոչ ոք դրան չի հավատում:

Կենդանակերպի այս նշանը կարողանում է զարմացնել: Նա ճանապարհի կեսից կանգ չի առնում ու չի հիասթափեցնում մարդկանց: Հնարավոր է՝ Կարիճները փոքր-ինչ փառասեր են, բայց դա նրանց ավելի վատը չի դարձնում, այլ օգնում է ավելիին հասնել:

Կարիճներին ոչ բոլորն են սիրում: Բայց նրանց հանդեպ գրեթե ոչ ոք անտարբեր չէ: Նրանց կա՛մ սիրում են, կամ ատում:

Նա, ով կընդունի Կարիճի բարդ բնավորությունն ու կկարողանա անկեղծորեն սիրել նրան, կհաջողի, քանի որ Կարիճն ամբողջությամբ տրվում է սիրուն եւ հրաշալի սիրեկան է համարվում. նրա կիրքը հնարավոր չէ մեկ մարմնում պահել, դրանով պետք է կիսվել սիրելիի հետ:

Կարիճները լավ ընկերներ են: Նրանք տանել չեն կարողանում դավաճանությունը, այդ պատճառով երբեք չեն խաբում իրենց մտերիմներին: Նրանք հիշում են բարությունն ու ձգտում են նույն կերպ պատասխանել:

Միաժամանակ, Կարիճները դժվարությամբ են մոռանում վիրավորանքն ու երկար ժամանակ չեն կարողանում ներել իրենց ցավ պատճառողին: Պետք չէ ակնկալել, որ Կարիճն անմիջապես կների նեղացնողին. դրա համար ժամանակ է պետք՝ հանգստանալու եւ իրավիճակը գնահատելու համար:

Կարիճների հանդեպ թշնամանքը կարող է վրեժխնդրության բերել, իսկ իրենց հասցեին ցանկացած ծաղրական արտահայտության կարող են պատասխանել ցինիկ սարկազմով:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 365 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x