Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Կենդանակերպի ամենաերջանիկ երեք նշանները. Hayacq.com
7:00 PM
Կենդանակերպի ամենաերջանիկ երեք նշանները. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

3.Ջրհոս

Ջրհոսներն այս ցանկում պատահաբար չեն հայտնվել: Բանն այն է, որ նրանք անհոգ են վերաբերվում կյանքին, չեն մտահոգվում գոյություն ունեցող խնդիրներով եւ անընդհատ ձգտում են հաճույքների:

Նրանք կապված չեն որոշակի տեղի եւ չեն տխրում սիրելի մարդու բացակայությունից. չէ՞ որ նրանք միշտ շատ ընկերներ ունեն, դրա համար էլ նրանց սիրտ-անոթային եւ նյարդային համակարգերն անհամեմատ ավելի ամուր են, քան Կենդանակերպի ցանկացած այլ նշանի մոտ: Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ Ջրհոսները բազմակողմանի զարգացած են եւ շատ շփվող, դրա համար էլ միշտ պահանջված են եւ երբեք մենակ չեն մնում: Այդ ամենը Ջրհոսի նշանի ներքո ծնվածներին դարձնում է ամենաերջանիկ մարդկանցից մեկը: 

2.Առյուծ

Ոչ ոք չի զարմանա՝ Առյուծներին տեսնելով աշխարհի ամենաերջանիկ մարդկանց ցուցակում: Դա իսկապես այդպես է. չէ՞ որ գործունյա անհատներին հաջողվում է այն ամենը, ինչ ձեռնարկում են: Նրանք ինքնավստահ են, ինքնաբավ եւ ազնվական, լայն աշխարհայացք ունեն, այդ պատճառով Առյուծների շուրջ միշտ պտտվում են շատերը, որոնց հաշվին կարելի է իրացվել սեփական ներուժն ու որոնց կարելի է ղեկավարել, այսինքն` կյանքից հաճույք ստանալ: Առյուծները նաեւ իսկական գեղագետ եւ գուրման են, պարզապես պաշտում են նրբաճաշակ, թանկ եւ որակյալ ամեն ինչ, դրա համար էլ կյանքում միշտ ձգտում են լավագույնին, ինչին սովորաբար հասնում են: Հիացական հայացքները եւ գովասանքը այդ մարդկանց դարձնում են աշխարհում ամենաերջանիկներից: 

1.Երկվորյակ
Իզուր չէ, որ Կենդանակերպի նշանների մեջ առաջին տեղը բաժին է հասել Երկվորյակին: Բանն այն է, որ նրանք իրենց մեջ համադրում են Առյուծի նրբաճաշակությունը, իշխող բնավորությունն ու կենսասիրությունը եւ Ջրհոսի անհոգությունն ու շփվող բնավորությունը: Երկվորյակները մի կարեւոր հատկանիշ ունեն, որ չունեն մյուսները. նրանք բացարձակապես ազատ են: Նրանց մեջ համադրվում է բարդույթներից եւ նախապաշարմունքներից, արտաքին ազդեցությունից ու սեփական սովորույթներից ազատությունը: Բացի այդ՝ Երկվորյակներն իրենց կյանքում համտեսել են տառացիորեն բոլոր հաճույքները եւ ընտրել սոսկ այն, ինչն իրենց երկնային ուրախություն է բերում: Վիճակագրության համաձայն՝ Երկվորյակների ավելի քան 90 տոկոսն իրեն բացարձակապես երջանիկ մարդ է համարում եւ պատրաստ է այդ երջանկությունը նվիրել նաեւ ուրիշներին:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 373 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x