Գլխավոր էջ » 2018 » September » 16 » Կենդանակերպի ամենադաստիարակված նշանները 168.am
2:15 PM
Կենդանակերպի ամենադաստիարակված նշանները 168.am

168.am-ը գրում է.   

Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ լավ հասկանում են բարոյականության նորմերը, կարողանում են համապատասխան վարքագիծ դրսևորել տարբեր իրավիճակներում: Դաստիարակված են, հարգալից, զուսպ: Այծեղջյուրները տիրապետում են վարքագծի կանոններին, ձգտում են ընկերասեր, հանդուրժողական լինել: Վերահսկում են իրենց զգացմունքները, մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորում: 

Կշեռք: Ողջ ուժով փորձում են հարաբերություններում պահպանել ներդաշնակությունը: Կարողանում են զիջումների գնալ, քանի որ կյանքի նկատմամբ փիլիսոփայական մոտեցում ունեն: Տիրապետում են վարվելակերպի կանոններին, կարողանում են իրենց մատուցել լավագույն կողմերից, առանձնանում են հարգալից վերաբերմունքով և զսպվածությամբ:

Ցուլ: Հարգալից են, դաստիարակված: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ հետևում են բարոյականության սկզբունքներին,  վարքագծի կանոններին: Կյանքի նկատմամբ կոնսերվատիվ հայացքներ ունեն, ձգտում են հավասարակշռված և հանդուրժողական լինել, պատասխանատվության զգացում ունեն:

Կույս: Հանգիստ են, հարգալից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զուսպ են, հաճելի, կազմակերպված: Կարողանում են մասնակցել ցանկացած խոսակցության, ճկուն բնավորություն ունեն, գիտեն՝ երբ է հարկավոր լռել, երբ ապացուցել սեփական կարծիքը: Ուշադիր են, հանգիստ:

Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ճկուն են, կարողանում են հարգալից, բարյացակամ մարդու տպավորություն գործել: Սովոր են լողալ ալիքի ուղղությամբ, կարողանում են հմտորեն խուսափել կոնֆլիկտներից: Ձկները մարդասեր են, հանդուրժողական, համբերատար: Բարյացակամ են, կարողանում են արժանանալ մարդկանց համակրանքին:

Նյութը Luna.net-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը 

 

 

Նյութի աղբյուր՝   168.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 496 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x