Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Կենդանակերպի 5 ամենապահանջկոտ տղամարդիկ. 168.am
6:22 PM
Կենդանակերպի 5 ամենապահանջկոտ տղամարդիկ. 168.am

168.am-ը գրում է.   

Կենդանակերպի այս նշանների տղամարդ ներկայացուցիչներն ամենապահանջկոտն են հարաբերություններում:

Կշեռք: Կշեռքները ռացիոնալ են, ինտելեկտուալ, արվեստի գիտակ: Իրենց կողքին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են հենց այսպիսի կին տեսնել, ով կկարողանա հետաքրքիր խոսակցության մասնակից լինել, ոճի անգերազանցելի զգացում կունենա:

Տղամարդ Կշեռքներին դուր չի գալիս, երբ կանայք սիրախաղի են դիմում, քանի որ վստահ են՝ տղամարդը պետք է անի առաջին քայլը: Սա նշանակում է, որ անիմաստ է փորձել գրավել Կշեռքի սիրտը, եթե նա հետաքրքրված չէ ձեզանով:

Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են անվերջ երեկույթներ: Նրանց հետ հարաբերություններ կառուցելը միաժամանակ դժվար է և հեշտ: Աղեղնավորները չեն սիրում իրենց էներգիան ծախսել վեճերի և հարաբերություններ պարզելու վրա: Այդ պատճառով ավելի լավ է խուսափել Աղեղնավոր տղամարդկանց հետ կոնֆլիկտներից:

Երկվորյակներ: Երկվորյակները կարող են սիրահարվել առաջին հայացքից, լույսի արագությամբ էլ կարող են կորցնել հետաքրքրությունը կնոջ նկատմամբ: Դա նշանակում է, որ կենդանակերպի այս նշանի տղամարդ ներկայացուցիչների հետ հարաբերություններ կառուցելն ավելի հեշտ է, քան դրանք պահպանելը: Երկվորյակների հետ ընտանիք կազմելու համար հարկավոր է ճկուն լինել՝ նրա մոտ ամեն օր հետաքրքրություն առաջացնելով: Երկվորյակները հարգանքի, աջակցության կարիք ունեն:

Խեցգետին: Խեցգետինների հետ հարաբերություններ կառուցելու համար հարկավոր է հաշվի առնել նրանց բնավորությունը և առավելագույնս զգույշ լինել: Խեցգետինները գնահատում են պատասխանատվությունն ու հոգատարությունը, որոնք մեծացնում են նրանց հետաքրքրությունը կանանց նկատմամբ:

Առյուծ: Տղամարդ Առյուծները ցանկանում են իրենց կողքին տեսնել իրենց հնարավորինս նման կնոջ: Նախքան կնոջն առաջարկություն անելն Առյուծը պետք է վստահ լինի, որ իր ընտրությունն առաջ կբերի մյուսների նախանձը: Միայն այդ դեպքում նրանք որոշում կկայացնեն կնոջ հետ կապել իրենց կյանքը:

Նյութի աղբյուր՝   168.am  

Կատեգորիա: Աստղագուշակ | Դիտումներ: 536 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x