Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Կարճ զգեստով Քենդալ Ջենները պարծեցել է անթերի կազմվածքով News.am
0:33 AM
Կարճ զգեստով Քենդալ Ջենները պարծեցել է անթերի կազմվածքով News.am

News.am-ը գրում է.   

Քենդալ Ջեններն ու նորաձեւության կենտրոն Փարիզն իրար շատ են սազում: Ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը լինելով՝ 22-ամյա գեղեցկուհին չէր կարող բաց թողնել Փարիզի նորաձեւության շաբաթը:

 

Քիմ Քարդաշյանի կրտսեր քրջը նկատել են փարիզյան փողոցներով շրջելիս: Քարդաշյան-Ջեններ գերդաստանի զարդը ցնցող տեսք է ունեցել կարճ, մուգ ու մարմինն ընդգծող զգեստով, որը թույլ է տվել հիանալ ոչ միայն Քենդալի սլացիկ ոտքերով, այլեւ բարակ իրանով:
 

Միայն մոդելի ճերմակ սանդալների արժեքը տատանվում է 400-500 դոլարի սահմաններում: Նա իր մինիմալիստական, սակայն բավականին դասական ու շքեղ կերպարն ամբողջացրել է պիջակով ու թրենդային արեւային ակնոցով:
 

Հետաքրքիր է նաեւ հեռուստաաստղ-մոդելի սանրվածքը, որը մի պահ մեզ տեղափոխում է 90-ականներ՝ շնորհիվ հնաոճ մազակալի:
 

 

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 306 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x