Գլխավոր էջ » 2018 » September » 21 » Կարո՞ղ է արդյոք փոխվել կարման, երբ կինն ամուսնանում է և փոխում է ազգանունը Hayacq.com
10:17 AM
Կարո՞ղ է արդյոք փոխվել կարման, երբ կինն ամուսնանում է և փոխում է ազգանունը Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Փոխվում է շատ ուժեղ, որովհետև, երբ նա ամուսնանում է, ընդունում է նոր ճակատագրի մի մասը: Ի՞նչ է նշանակում՝ «ընդունում է»:

Դա չի նշանակում, որ նա պետք է պատասխան տա ամուսնու արարքների համար: Դա նշանակում է, որ նա ստիպված է լինելու ընդունել նրա կենսակերպը: Օրինակ, եթե ամուսինը զինվորական է և ստիպված ճանապարհորդում է տարբեր տեղերով, ապա կինը պետք է ստիպված լինի գնալ նրա հետ: Կամ եթե ամուսինը, ընդունենք, տարբեր պատճառներով բացակայում է տանից, ապա նա ստիպված է այդքան ժամանակ լինել տանն առանց նրա: Այսինքն, ինչպես հաղորդում է cluber-ը, նա ընդունում է ամուսնու կյանքի մի մասը:
Իսկ ահա ազգանունը, որը նա ընդունում է, նույնպես ազդում է նրա վրա, քանի որ հիմա նա կրում է նրա անունը, նրա տոհմը, նրա վիբրացիան:
Նույնը կատարվում է նաև տղամարդու կողմից: Եթե նա թեթևամտորեն ամուսնանում է, և պարզվում է, որ կինը բարեպաշտ նպատակներ չունի, ապա նա կարող է «կողոպտել» ամուսնուն: Կամ հակառակը, եթե կինը բարեպաշտ է և լավ ճակատագիր ունի, ապա լինում են դեպքեր, երբ ամուսինը բարձրանում է: Ի դեպ, այդպես է եղել Նապոլեոն Բոնապարտի հետ. նա դարձավ կայսր իր կնոջ՝ Ժոզեֆինայի միջոցով:
Այս պահը սանսկրիտերենում կոչվում է «դավիա» կամ ճակատագրի պահ: Տեսեք. ամուսնանալ, երեխաներ ունենալ, մասնագիտություն և երկրի ընտրություն՝ ահա սա է «դավիան»: Դուք այս պահին ընտրություն եք կատարում, և այդ ընտրությունն ազդում է դեպքերի հետագա ընթացքի վրա:

 

 

 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 217 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x