Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Կառավարության բուֆետում սնունդը որդնած է. Operativ.am
3:14 PM
Կառավարության բուֆետում սնունդը որդնած է. Operativ.am

Operativ.am-ը գրում է.   

Կառավարության բուֆետի սննդամթերքի մեջ այսօր որդեր կային: Իրավիճակը ֆիքսել է «Հայկական ժամանակ»-ի լրագրողը:

Կառավարության բուֆետում սպասարկում իրականացնում է «Արտ Լանչ» ընկերությունը, որի մենջերը լրագրողի հարցին ի պատասխան որեւէ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու են սնվելու ընթացքում որդերն «անակնկալ» կերպով հայտնվում:

«Արտ Լանչ» ընկերությունը կառավարության բուֆետը սպասարկում է մոտ մեկ ամիս, բայց այցելուներն արդեն սկսել են իրենց դժգոհությունները հայտնել: «Արտ Լանչ»-ի սննդամթերքն անորակ է, իսկ գները՝ բարձր: Նախկինում կառավարության բուֆետի աշխատանքներն իրականացնում էր կառավարության հաշվեկշռում գտնվող «Սպասարկում» ՊՈԱԿ-ը:

Նյութի աղբյուր՝   Operativ.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 245 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x