Գլխավոր էջ » 2018 » September » 21 » Կապուտաչյա տղամարդիկ վստահություն չեն ներշնչում Hayacq.com
10:00 AM
Կապուտաչյա տղամարդիկ վստահություն չեն ներշնչում Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Պրահայի համալսարաններից մեկի ուսումնասիրողները հայտնաբերել են, որ կապուտաչյա մարդիկ՝ հատկապես տղամարդիկ, ավելի քիչ վստահելի են, քան շագանակագույն աչքեր ունեցողները, գրում է Raut-ը: Հետազոտողները լուսանկարել են 80 կանանց և տղամարդկանց՝ 250 կամավորների խնդրելով գնահատել դրանք:

Ամենից շատ վստահություն են ներշնչել շագանակագույն աչքերով կանայք, հետո՝ կանաչ աչքեր ունեցողերը և, վերջապես, կապուտաչյաները:

Այնուհետև լուսանկարների աչքերի գույնը փոփոխվեց՝ տեսնելու՝ արդյո՞ք դրանից կփոփոխվի մարդկանց կարծիքը:

Տղամարդկանց համար այդ փոփոխությունները նշանակություն չունեցան, ինչը թույլ տվեց ենթադրել, որ շագանակագույն աչքեր ունեցող մարդու դիմագծերում կա վստահություն ներշնչող ինչ-որ մի բան:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 183 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x