Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Ջիմ Քերին նկարահանվել է անկողնային արտասովոր տեսարանում. Blognews.am
1:23 PM
Ջիմ Քերին նկարահանվել է անկողնային արտասովոր տեսարանում. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Հոլիվուդյան դերասան Ջիմ Քերին նկարահանվել է «Կատակում եմ» սերիալում՝ արտասովոր անկողնային տեսարանում։

Սյուժեի համաձայն՝ նրա հերոսի զուգընկերուհին քաղցկեղով հիվանդ աղջիկ է,– գրում է The Daily Mail-ը։

Հեռուստատեսային շոուում Քերին ներկայանում է մանկական հաղորդումների աստղի կերպարով։ Իսկ հերոսն ինքը՝ էկրանի սահմաններից այն կողմ, իր կյանքի դժվարագույն շրջանն է ապրում։ Տեսարաններից մեկում նա սեքսով է զբաղվում քաղցկեղով հիվանդ աղջկա հետ, որի հետ ծանոթանում է հիվանդնանոցներից մեկի այցելության ժամանակ։

Նշվում է, որ դերը բավական դրամատիկ է։ Հերոսուհուն խաղացել է դերասանուհի Ջինջեր Գոնզագան։ Այս դերը համահունչ է վերջերս Քերիի արած հայտարարության հետ։ Դերանասը նշել էր, որ այլևս մտադիր չէ կատակերգություններում նկարահանվել՝ տևական դեպրեսիայի պատճառով։

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 223 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x