Գլխավոր էջ » 2018 » September » 15 » «Ժամանակ».Շերիֆը ագրեսիվ գոռաց՝ Ռոբերտ Քոչարյանից կրակելու հրաման ստանալու մասին հարցը լսելով. Hayacq.com
12:38 PM
«Ժամանակ».Շերիֆը ագրեսիվ գոռաց՝ Ռոբերտ Քոչարյանից կրակելու հրաման ստանալու մասին հարցը լսելով. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

«Ես արդեն հարցաքննվել եմ Մարտի 1-ի քրեական գործով, բայց ոչ մի հարցի հետ կապված մեկնաբանություն չեմ տալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, որը 2008 թվականի մարտի 1-ին ներքին զորքերի հրամանատարն էր։

Գրիգոր Գրիգորյանը վստահեցրեց. «Ես չեմ կարծում, որ ես կապ ունեմ Տիգրան Աբգարյանի մահվան հետ և չեմ կարծում, որ դրա համար պատասխանատվության պետք է ենթարկվեմ։ Բայց կրկնում եմ, ես նման հարցեր չեմ մեկնաբանում»: Մեր հաջորդ հարցին՝ իրեն այդ օրը վերադասից՝ Ռոբերտ Քոչարյանից կրակելու հրաման տրվել է, թե ոչ, Գրիգորյանը չափազանց ագրեսիվ, գրեթե գոռալով ասաց՝ ոչ։ Մեր դիտարկմանը, թե ՀՔԾ պետի պնդմամբ՝ բավարար ապացույցներ են ձեռք վերվել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից Ռոբերտ Քոչարյանի հայտնի պնդումից հետո, թե արդեն զոհեր կան, որպեսզի հիմնավորվի երկրորդ նախագահի խոսքը և ինքը Աբգարյանի սպանության պահին եղել է նրա կողքին, նույն տարածքում, Գրիգորյանը կրկին վրդովվեց՝ հայտարարելով, որ ինքը Մարտի 1-ի հետ կապված հարցերի չի պատասխանելու։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 673 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x