Գլխավոր էջ » 2018 » September » 25 » Իվետա Մուկուչյանն իր հետ պատահած դեպքի մասին News.am
10:58 PM
Իվետա Մուկուչյանն իր հետ պատահած դեպքի մասին News.am

News.am-ը գրում է.   

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանակրները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

Այսօր երգչուհին իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում նրա դեմքն ամբողջությամբ ներկված է կարմիր շրթներկով: Զվարճալի լուսանկարին կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը. «Փոքրիկ վայրի միջադեպ տեղի ունեցավ առավոտյան»:

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր ուլտրակարճ կիսատաբատով՝ ցուցադրելով իր սլացիկ ոտքերը: Երգչուհին կրում էր նաեւ տոպ եւ երկար վերնազգեստ: Լուսանկարը երգչուհու նոր ֆոտոշարքից էր, որին կից մեկնաբանության չէր թողել:

 

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 362 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x