Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Իրավաբանը բռնաբարությունը համարել է ազգային պարտք. Hayacq.com
8:10 PM
Իրավաբանը բռնաբարությունը համարել է ազգային պարտք. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Եգիպտացի իսլամիստ փաստաբան Նաբի ալ-Վահշը կրկին հայտնվել է սկանդալի կիզակետում իր կողմից հնչեցված հայտարարությունների պատճառով:

Այս անգամ, ելույթ ունենալով մարմնավաճառության դեմ պայքարին նվիրված հաղորդման ժամանակ, փաստաբանը Al-Asima հեռուստատեսության եթերում իր զայրույթն է հայտնել աղջիկների ժամանակակից հագուկապի առնչությամբ՝ նշելով որ այժմ աղջիկները բավարար չափով համեստ չեն հագնվում:
«Եթե աղջիկն իրեն ցուցադրում է, ապա նրա հանդեպ ոտնձգություն կատարելը հայրենասիրական պարտք է, բռնաբարելը` ազգային պարտք»,- ասել է իսլամիստ փաստաբանը:
Եգիպտացի կանանց խորհուրդը հաղորդել է, որ մտադիր է բողոք ներկայացնել իրավաբանի և հեռուստատեսության դեմ: Խորհուրդը նաև հորդորել է զերծ մնալ այնպիսի մեկնաբանների հրավիրելուց, ովքեր կանանց հանդեպ բռնություն են քարոզում:
Վերջերս անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, Կահիրեում կանայք ամենից հաճախ են ենթարկվում սեքսուալ ոտնձգությունների: Եգիպտուհիների 83%-ը խոստովանել է, որ բռնության զոհ է դարձել։

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 345 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x