Գլխավոր էջ » 2018 » September » 29 » Ինդոնեզական կղզում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժին հաջորդել է հզոր ցունամին Operativ.am
12:37 PM
Ինդոնեզական կղզում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժին հաջորդել է հզոր ցունամին Operativ.am

Operativ.am-ը գրում է.   

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում ուրբաթ երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով ցունամի է առաջացել: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի երկրաֆիզիկայի գործակալության տվյալները:

 

Հայտարարությանը զուգահեռ համացանցում տեսանյութ է տարածվել, որում պատկերվում է, թե ինչպես է հսկա ալիքը հարվածում քաղաքին:

Երկրաշարժին հաջորդած երկու մետր բարձրության ալիքը հարվածել է Պալու շրջանին, սակայն տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ ալիքներն արդեն նահանջել են: Հնարավոր զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել:

Այսօր՝ ավելի վաղ, 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Սուլավեսի կղզում, որից հետո օդերևութաբանները ցունամիի նախազգուշացում էին տվել:

 

Նյութի աղբյուր՝   Operativ.am  

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 359 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x