Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Ինձ վերագրվող ամեն հերթական սիրավեպ զվարճալի է. Նաիրա Մովսիսյան Armlur.am
10:31 PM
Ինձ վերագրվող ամեն հերթական սիրավեպ զվարճալի է. Նաիրա Մովսիսյան Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը։ Մենք բացահայտել ենք նրա էությանը բնորոշ կողմերը, խոսել ենք դերասանուհու նախասիրություններից, կյանքի չգրված օրենքներից։ Նաիրան խոստովանել է, որ իրեն քսան տարեկան է զգում։ Նա ինքն իր համար ասացվածք է հորինել՝ «Սիրիր քո անձը, դու արժանի ես դրան»։ Մեր զրուցակիցը նաեւ նշել է, որ իր համար անհասանելի ոչինչ չկա, եթե ձգտում է որեւէ բանի, անպայման հասնում է։ Նաիրան նշել է՝ կյանքն ավելի լավը կլիներ, եթե իր հորինածի պես լիներ։ 


 

 

-Նաիրա, կարճ Ձեր մասին։ -Գեղեցիկ, խելացի, կանացի։ -Ձեր տրամադրությունը մեծապես կախված է․․․ -Շրջապատող էներգիայից։ Համենայն դեպս, փորձում եմ ինձ դրական էներգիայով լեցուն մարդկանցով շրջապատել։ Կարծում եմ՝ մեծ մասամբ մարդն ինքն է ընտրում՝ ումով շրջապատի իրեն։ -Ինչպե՞ս եք հանդուրժում սադրիչներին։ -Սովորաբար արհամարհում եմ։ -Կենդանի, որին Ձեզ սովորաբար նմանեցնում են։ -Ինձ հետ շփվելուց հետո ասում են, որ նման եմ առյուծի, իսկ մինչեւ շփվելը՝ սկյուռիկի։ -Շարունակեք միտքը․«Հարկավոր է փախչել միայն այն դեպքում, երբ․․․» -Հոգնում ես ինքդ քեզնից։ Ինձ հետ եւս պատահել է նման բան։ 

  

-Դպրոցում ո՞րն էր Ձեր ամենասիրելի առարկան։ -Մի քանիսը կթվեմ՝ քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա։ Պարզապես ստացվեց այնպես, որ մասնագիտական այլ ուղղություն ընտրեցի։ Ճշգրիտ գիտությունների հանդեպ սերը գեներով է փոխանցվել ինձ։ Բայց, օրինակ, լեզուների նկատմամբ հակվածություն չեմ ունեցել։ -Ասացվածք, որը լավագույնս բնորոշում է Ձեր ապրելակերպը։ -Ես ինքս ինձ համար հորինել եմ հետեւյալը․«Սիրիր քո անձը, դու արժանի ես դրան»։ Այդ սկզբունքով եմ ապրում։ Տեսեք՝ չեմ ասում․«Սիրիր քո թշնամուն» (ծիծաղում է)։ -Երաժշտություն, որը պատրաստ եք լսել ցանկացած պահի։ -Որոշ արիաներ եւ ռոմանսներ։ -Շարունակեք միտքը․«Երբ դեռ երիտասարդ ես, քեզ թվում է,որ․․․» -Միշտ այդպիսին ես մնալու (ծիծաղում է)։ Ընդհանրապես, ինձ թվում է, թե ես քսան տարեկան եմ։ Այդպես է, որքան էլ մեծանում ես, հոգով երիտասարդ ես մնում։ Կարեւորն այն է, որ ճիշտ հասունանաս։ -Երկիր, որտեղ ամեն մարդ պետք է գոնե մեկ անգամ լինի։ -Շվեյցարիա եւ իհարկե ԱՄՆ։ -Այն, ինչ թվում է Ձեզ անհասանելի․․․ -Ինձ համար ամեն բան հասանելի է։ Երբ սկսում ես նպատակներ դնել, ոչինչ արդեն հասանելի չէ։ -Միշտ մոռանում եք Ձեզ հետ վերցնել․․․ -Ժամացույցս եմ մոռանում կապել, թեեւ ժամացույցների հավաքածու ունեմ։ -Կյանքը կկորցներ իր իմաստը առանց․․․ -Իմ ծնվելու։ Ամեն մարդ տիեզերքի մի մասնիկն է եւ իր առանձնահատուկ միսիան ունի։ -Ափսոսում եք, որ․․․ -Որ ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ -Մարդ, որի առաջ Ձեզ պատասխանատու եք զգում։ 

 
  

-Մայրս։ -Երբ Ձեզ հունից հանում են․․․ -Շատ վատ է լինում։ Սովորաբար արհամարհում եմ ինձ հունից հանել փորձողներին, բայց եթե տեղի եմ տալիս, լավ չի լինում։ -Ամենազվարճալի բամբասանքը, որ լսել եք Ձեր մասին։ -Ինձ վերագրվող ամեն հերթական սիրավեպի մասին բամբասանքը զվարճալի է։ -Միշտ զգուշացել եք․․․ -Երեւի թե անհիմն վիրավորելուց, բայց, ցավոք, երբեմն դրանից խուսափել չի լինում։ – Կյանքն ավելի լավը կլիներ, եթե․․․ -Իմ հորինած կյանքը լիներ։ -Իմ տված հարցերից ամենաշատը ո՞րը Ձեզ դուր եկավ։ -Ֆրազները շարունակելու վերաբերյալ բոլոր հարցերը։ Աննա Բաբաջանյան 

 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 184 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x