Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Ինչպիսի տարօրինակ կատակներ է անում մեզ հետ սիրահարվածությունը Hayacq.com
11:35 PM
Ինչպիսի տարօրինակ կատակներ է անում մեզ հետ սիրահարվածությունը Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Դուք երբևէ սիրահարվե՞լ եք խենթորեն, կուրորեն: Գիտնականները պնդում են, որ այդ ամենը միայն իդեոմաներ չեն՝ դրանք ունեն գիտական բացատրություն:

Ուժեղ և կրքոտ սիրահարվածության զգացումը կարող է կատակել ձեր գիտակցության և մարմնի հետ՝ սկսած քայլվածքից մինչև խոսելաոճը:

 

Սիահարվածության նշանները

Այն մեզ հիմար է դարձնում

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր կրքոտ սիրահարված են, դժվար են կենտրոնանում և կատարում այն առաջադրանքները, որոնք ուշադրություն են պահանջում: Հնարավոր է ամբողջ մեղքը նրանում է, որ մարդը իր մտային ռեսուրսների մեծ մասը ծախսում է այն մարդու վրա, ում սիրահարված է:

 

Առաջացնում է արբեցում` ինչպես թմրանյութերը

Գիտնականները կատարել են մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա, որպեսզի ապացուցեն դա: Երբ մենք սիրահարվում ենք, նեյրոնային համակարգը, որը կապ ունի կոկաինից կախվածության հետ, ակտիվանում է և դա բերում է էյֆորիայի:

Այլ կերպ ասած՝ մարդը զգում է այնպիսի հոգեկան բավարարվածություն, ինչպես կոկաին ընդունելուց:

 

Դարձնում է ավելի քիչ զգայուն ցավերի դեմ

Ինչպես պարզվել է, ուղեղի այն հատվածը, որը ակտիվանում է սիրահարվելուց նույնն հատվածն է որի վրա ազդում են ցավազրկող դեղերը: Նույնիսկ ուղղակի սիրելիի ձեռքը բռնելով դուք կարող եք նվազեցնել նրա ֆիզիկական ցավը:

 

Ստիպում է դանդաղ քայլել

Սա վերաբերում է տղամարդկանց: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները փորձում են հարմարեցնել իրենց քայլքի արագությունը զուգընկերուհու քայլի յուրահատկությունների հետ: Այդպիսի էֆեկտ չի նկատվում, երբ տղամարդը քայլում է նրա հետ, ում համարում է ընկեր: 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 199 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x