Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Ինչպես խուսափել մեծ քանակով մազ կորցնելուց Armlur.am
4:55 PM
Ինչպես խուսափել մեծ քանակով մազ կորցնելուց Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

Սեզոնային փոփոխությունների ընթացքում օրգանիզմում էլ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում։ Այս ընթացքում ամենաշատ վախեցնող խնդիրը մազաթափությունն է։ Steptohealth.ru-ն գրում է, որ մազաթափությունը կարող է առաջանալ մի խումբ խնդիրների պատճառով, այդ թվում՝ վահանաձև գեղձի որոշ հիվանդություններ անեմիա սննդարար նյութերի անբավարար քանակ հորմոնալ փոփոխություններ։ 

 

 

Մազաթափությունը կարող է կապված լինել նաև սեզոնի փոփոխության հետ։ Այդ խնդիրը կանխարգելելու նպատակով հարկավոր է ամրացնել օրգանիզմը, սննդի միջոցով այն ապահովել անհրաժեշտ նյութերով։ Բացի այդ՝ հարկավոր է խթանել արյան շրջանառությունը գլխի հատվածում՝ մազաթափությունը նվազագույնի հասցնելու համար։ Կանխարգելիչ մաքրում։ Կարելի է ասել, որ սեզոնային մազաթափությունը կարող է կապված լինել մաքրման ու թարմացման գործընթացների հետ։ Եթե օրգանիզմին օգնենք հաղթահարել այս խնդիրը, հնարավոր է խուսափել մազաթափությունից։ Օրգանիզմը կարող եք մաքրել հետևյալ միջոցներով. կանաչ կոկտեյլներ երիցուկի թուրմ մրգային և բանջարեղենային հյութեր ջուր բանջարեղենային սննդակարգ։ Գարեջրի խմորիչ։ Գարեջրի խմորիչը կարող է ոչ միայն պաշտպանել մազաթափությունից, այլև ամրացնել եղունգների ու մաշկի առողջությունը։ Այս հավելումները մեծ քանակով սննդարար նյութեր են պարունակում, այդ թվում՝ B խմբի վիտամիններ և հանքանյութեր։ Բացի այդ՝ դրանք օգնում են նաև նյարդային համակարգին՝ թույլ տալով խուսափել սթրեսից ու նյարդային լարվածությունից։ Սրանք կարող են վատացնել մազաթափության վիճակը։ 

 

 

 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 312 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x