Գլխավոր էջ » 2018 » September » 23 » Ինչպես ուղղացնել մազերը առանց հարդուկի և ֆենի Ladynews.am
11:22 PM
Ինչպես ուղղացնել մազերը առանց հարդուկի և ֆենի Ladynews.am

Ladynews.am-ը գրում է.   

Ցանկությունը կրել ուղիղ բաց թողնված մազեր միշտ կա: Ահա մի քանի խորհուրդ, ինչպես ուղիղացնել մազերը առանց ֆենի և այլ միջոցների օգտագործման:

 

Ցանկությունը կրել ուղիղ բաց թողնված մազեր միշտ կա: Ահա մի քանի խորհուրդ, ինչպես ուղիղացնել մազերը առանց ֆենի և այլ միջոցների օգտագործման:

 

Մազերի ուղղացումն առանց ֆենի և հարդուկի ավելի շատ աշխատում է միջին երկարության բարակ մազերի դեպքում, քանի որ դրանց ավելի հեշտ է չորացնել սովորական սրբիչի օգնությամբ: Կարևորը դա ճիշտ անելն է: Սրբեք մազերը տանելով սրբիչը արմատներից դեպի ծայրեր: Այլ տարբերակով դուք կարող եք վնասել մազերի կառուցվածքը:

 Սանրեք մազերը մինչև գլուխը ամբողջությամբ կչորանա

Մի քանի րոպե մեկ սանրով անցեք մազերի վրայով  դեպի ներքև: Այդ կերպ դուք կարագացնեք չորացնելու գործընթացը և մազերը կդարձնեք ավելի հարթ: Բացի այդ, բնականից ալիքավոր մազերի ծայրերին կարելի է քսել կրեմ կամ յուղ, որպեսզի դրա «ծանրության»  տակ մազերն ամբողջ երկարությամբ ուղղանան:

 Փաթաթեք մազերը

Այս տարբերակը հարմար կլինի նրանց համար, ովքեր սիրում են գիշերը լվանալ գլուխը: Քանի դեռ մազերը խոնավ են, բաժանեք դրանց մազափնջերի և փաթաթեք գլխի շուրջը` ամրացնելով հերակալներով: Սպասեք մազերը ամբողջությամբ չորանան և արձակեք:

 

 

Նյութի աղբյուր՝   Ladynews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 283 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x