Գլխավոր էջ » 2019 » July » 7 » Ինչպես կառավարել սեփական հույզերը
11:42 PM
Ինչպես կառավարել սեփական հույզերը

Blognews.am-ը գրում է.   

սր
loading...

Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ:

Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է: Նոր աշխատանքը, բնակության նոր պայմանները, նոր ծանոթները կարող են Ձեզ հանել հուզական հավասարակշռությունից:

Բացասական մտքերը կարող են լինել չզսպվածության պատճառ և պետք է սովորել ազատվել դրանցից: Սակայն պետք չէ սեփական անզսպվածությունը գցել արտաքին գործոնների վրա:

Որքան Դուք ունենաք հմտություններ և գիտելիքներ, այնքան վստահ կլինեք և ավելի հեշտ կվերահսկեք Ձեր հույզերը:

Եթե չկառավարեք Ձեր այնպիսի հույզերը, ինչպիսիք են՝զայրույթը, գրգռվածությունը, ապա շատ հեշտ կարող եք վիրավորել մյուսներին:

Մինչև արտահայտել սեփական զայրույթը նախ մի պահ մտածեք ինչո՞ւ է այդ մարդը իրեն այդ կերպ պահում:

Հնարավոր է որպես նպատակ չի եղել Ձեզ վիրավորելը, հնարավոր է, որ ընդամենը ցանկացել են Ձեր ուշադրությունը գրավել, Ձեզնից որևէ հուզական արձագանք ստանալ, որը շփման համապատասխան հմտություններ չունենալու դեպքում այլ կերպ են արտահայտել:

Եթե հաշվի առնել բոլոր հանգամանքները, ավելի հեշտ կլինի ներել մյուսների սխալները և չզայրանալ:

Հույզերը կարգավորելու արդյունավետ միջոցներից մեկը ֆիզիկական վարժություններն են:

Հետազոտությունները վաղուց ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մարդու օրգանիզմում պարունակվող հորմոնները և արյան մեջ թթվածնի պարունակությունը փոխվում են:

Իսկ սրանից լավանում է տրամադրությունը: Պարտադիր չէ լինի կոնկրետ որևէ սպորտաձև, այլ կանոնավոր զբոսանքները և ակտիվ հանգիստը ևս կարող են լինել:

Կարող եք Ձեր սեփական տանը ունենալ փոքր տանձիկ, և երբ զայրացած լինեք զայրութը հանեք տանձիկից, և ոչ շրջապատի մարդկանցից:

Չի կարելի մոռանալ նաև առողջ սննդի մասին, օրվա ճիշտ սննդակարգի, քուն-արթմնի վիճակ շրջափուլերի պահպանման մասին:

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 98 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }