Գլխավոր էջ » 2019 » May » 20 » Ինչպես իսկական տղամարդ դաստիարակել. News.am
10:09 PM
Ինչպես իսկական տղամարդ դաստիարակել. News.am

News.am-ը գրում է.   

սր
loading...

Առաջին

Տղայի դաստիարակությամբ հայրը պետք է զբաղվի, ընդ որում` ծննդյան օրվանից։ Իր ծննդյան, ոչ թե տղայի, որովհետեւ ընտանիքում դաստիարակությունը բարոյախոսություն չէ: Տղան պատճենում է հոր պահվածքը, ոչ թե նրա խոսքերը: ՀԱՐՑ ՄԱՅՐԵՐԻՆ. ուզո՞ւմ եք, որ ձեր տղան ձեր ամուսնու նման դառնա:   

Երկրորդ

Տղամարդը պետք է ուժեղ լինի: Դա ի՞նչ է նշանակում: Կարողանալ որոշումներ կայացնել եւ պատասխանատվություն ստանձնել որոշումների համար: ՀԱՐՑ ԾՆՈՂՆԵՐԻՆ. ձեր տղան սովորո՞ւմ է արդյոք ինքնուրույն որոշումներ կայացնել եւ պատասխան տալ դրանց համար: 

Երրորդ

Որոշում կայացնելը եւ պատասխանատվություն կրելը նույն շքանշանի երկու կողմն են: Մի կողմում` ազատությունը: Մյուս կողմում` ազատության սահմանափակումը: Օրինակ` տղամարդը որոշում է կայացնում, բայց նրա կինն է պատասխան տալիս դրա համար: Դա տղամարդ չէ, այլ մայրիկի բալիկ՝ տղամարդուկ: Տղամարդը որոշումներ չի կայացնում, բայց դրանց համար պատասխանատվություն է կրում: Դա տղամարդ չէ: Դա կնոջը ենթակվող մեկն է: Փոքրիկ տղամարդ: 

Չորրորդ

Ազատությունը սկսվում է ինքնասահմանափակումից: Այսպիսի արեւելյան ասացվածք կա.   «Առաջինը խմում են ուղտերը, որովհետեւ նրանք ձեռք չունեն: Երկրորդը խմում են տղամարդիկ, որովհետեւ համբերություն չունեն: Վերջինը խմում են կանայք»: Դաստիարակության սխեմա (հայրերի համար). «Լավագույնը` մայրիկին, որովհետեւ նա կին է: Հետո` կատվին, որովհետեւ նա անօգնական է եւ մեզնից է կախված: Հետո արդեն` մեզ: Որովհետեւ մենք տղամարդ ենք»:

Հինգերորդ

Որ տարիքում է նորածինը տղամարդ դառնում: Այն պահից, երբ գիտակցում է իրեն որպես անհատ: Հոգեբաններին ծանոթ է այդ տարիքը:  Երեք տարի: Հենց այդ տարիքից է անհրաժեշտ որդուն հուշել. «Դու տղամարդ ես»: Հենց այդ տարիքից է անհրաժեշտ նրան նորմալ տղամարդկային խոսք սովորեցնել. «Պարտավոր ես»: Տղամարդը պարտավոր է:  Կարողանալ դիմանալ: Կարողանալ հաղթահարել իրեն: Կարողանալ սխալվել: Կարողանալ քնքույշ լինել: Կարողանալ կոպիտ լինել: Կարողանալ տարբեր լինել: Կարողանալ պատասխան տալ սեփական խոսքերի համար: Տղամարդը պիտի կարողանա ԼԻՆԵԼ: 

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 78 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }