Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Ինչպես հրապարակել մոտ ընկերուհու կրծքերը սեփական էջում, բայց հեռացնել նրան ընկերների ցանկից․ Անատի Սաքանյանը՝իր ու Մարիամի ընկերության մասին
1:13 PM
Ինչպես հրապարակել մոտ ընկերուհու կրծքերը սեփական էջում, բայց հեռացնել նրան ընկերների ցանկից․ Անատի Սաքանյանը՝իր ու Մարիամի ընկերության մասին

Boomnews.am-ը գրում է.   

Դերասանուհիներ Մարիամ Մելիքյանն ու Անատի Սաքանյանը դադարել են հետևել իրար Ինստագրամում, ինչը քննարկումների առիթ է դարձել, որ ընկերուհիները վիճել են և այլևս նախկինի պես մտերիմ չեն։

Tert.am Life–ի հետ զրույցում Անատի Սաքանյանը նշել է, որ ինքն ու Մարիամն այլևս իրար չեն հետևում իր հետ կապված խնդրի պատճառով։

«Այս հարցն ինձ համար շատ կարևոր է։ Այլ խնդիր կար, որի համար այլևս չենք հետևում իրար։ Դա մեր համատեղ որոշումն էր, որը կայացրել ենք մարդկանց ավելորդ ինֆորմացիա չտալու համար։ Դա մեր անձնական հարցն է, մեր գաղտնիքը, որը բացահայտել չեմ ուզում, սակայն մեր միջև որևէ խնդիր չկա։ Կյանքն այնքան վիրտուալ է դարձել, որ մարդիկ կտրվել են իրականությունից և հարաբերությունները պարզում են ցանցերում իրար հետևել–չհետևելով։ Մեր դեպքում դա ոչինչ չի նշանակում։ Մենք նախկինի պես մտերիմ ենք։ Ավելին, հիմա ավելի մտերիմ ենք, քան նախկինում։ Երբեք ոչ մի հանգամանք չի կարող խանգարել մեզ, քանի որ մաքուր ընկերությանը ոչինչ չի խանգարում»,– ասաց նա ու ևս մի անգամ վստահեցրեց, որ Մարիամի հետ անձնական որևէ խնդիր չունեն։

Ես փորձեցի ուսումնասիրել երկու դերասանների էջերը ու հասկանալ, թե երբ է դադարել նրանց վիրտուալ շփումը։ Վերջերս Մարիամը իր նախկին ընկերու` Արմինեի հետ հարաբերությունները վերականգնելու մասին խոսում էր ինստագրամյան պատմություններով, ու հարցին՝ թե վիճել են Անաիտի հետ, պատասխանեց՝Աստված չանի, ես Անատիին շատ եմ սիրում ու մտերիմ եմ նրա հետ։
Նա նաև պատմեց, որ Անատիին վերջին անգամ տեսել է միասին Ստամբուլ մեկնելիս, սակայն Թուրքիայում նանք միասին չեն եղել։


Անատին Մարիամի մասին վերջերս ընդհանրապես չի խոսում։ Միայն ամռանը՝ իր բյութի լաբի արևայրուքի յուղը գովազդելիս հրապարակել էր ընկերուհու կրծքերի լուսանկարը, որը դեռ նրա էջում է ու ամենայն հավանականությամբ չի էլ պատրաստվում հեռացնել։ 

Անկախ Անատիի մեկնաբանություններից ակնհայտ է, որ եթե ընկերուհիները միմյանց սոցցանցերում չեն հետևում, ապա նրանց մեջ ինչ որ խնդիր կա, որքան էլ նրանք փորձեն թացնել դա։
Հուսանք, նրանց մեջ եղած խնդիրը շուտ կհարթվի ու նրանք կվերադառնան իրենց բնականոն ընկերության հունին։ 

Հեղինակ՝ ԻնստաՄանՅակ (Boomnews.am)

 

Նյութի աղբյուր՝   Boomnews.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 1393 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x