Գլխավոր էջ » 2019 » May » 20 » Ինչպես են ընկալում կանանց` հարբած տղամարդիկ
10:47 PM
Ինչպես են ընկալում կանանց` հարբած տղամարդիկ

armday.am-ը գրում է.   

սր
loading...


Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդիկ ավելի հակված են կանանց ընկալել որպես սեռական զուգընկերուհիներ, քան սթափ տղամարդիկ, նման եզրակացության են հանգել MedicalXpress պորտալում հրապարակված հետազոտության հեղինակները։

Ամերիկացի գիտնականները հավաքել են երեկոյան զգեստներով կանանց 80 լուսանկարներ, որոնք տարբեր արտաքին ու դեմքի արտահայտություն ունեին։ Մի խումբ մարդիկ, որոնք տեղյակ չէին հետազոտության նպատակի մասին, գնահատել են այդ լուսանկարներից բխող բարյացակամության, վստահության, ջերմության ու գրավչության մակարդակը։

Հետո մասնագետները հավաքել են 20-30 տարեկան 49 տղամարդու, որոնցից 29-ին խմացրել են ալկոհոլային խմիչքներ՝ մինչեւ հարբածության միջին մակարդակ։ Մնացածին տվել են ոչ ալկոհոլային խմիչքեր։ Դրանից հետո հետազոտողները ցույց են տվել կանանց լուսանկարները ու խնդրել են, որ տղամարդիկ կազմեն նրանց հոգեբանական դիմանկարը։ Միաժամանակ հարցման մասնակիցների աչքերի շարժմանը հետեւում էր հատուկ սարքը։

Գիտնականները նկատել են, որ թե սթափ, թե հարբած տղամարդիկ ավելի քիչ էին նայում կանանց դեմքերին ու ավելի շատ էին կենտրոնանում նրանց գոտկատեղի կամ կրծքի վրա։ Հարբածները դա անում էին ավելի ակնհայտորեն ու ավելի երկարատեւ էին նայում։ Իսկ եթե կինը նաեւ նրանց գրավիչ էր թվում՝ ապա այդ էֆեկտը ուժգնանում էր։

Մինչդեռ բարյացակամ ու ջերմ գնահատված կանանց լուսանկարները դիտելիս տղամարդիկ հիմնականում նրանց դիմագծերին էին նայում, իսկ հարբած տղամարդիկ գրեթե չէին զննում նրանց մարմինները։

«Կանանց վրա բաց հայացքները հանգեցնում են նրանց դեհումանիզացիային, ինչը բազմաթիվ բացասական հետեւանքներ կարող է ունենալ, օրինակ սեռական բռնություն կամ սեռական խտրականություն աշխատավայրում»,- հայտնել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Էբիգեյլ Ռիմերը։

Նրա խոսքով՝ այն կանայք, որոնք արտաքուստ ինքնավստահ ու ջերմ էին երեւում, ավելի պաշտպանված են «սեքսի օբյեկտ» ընկալվելուց։ Այդ պաշտպանությունն ուժգնանում է կանանց միջին գրավչության պարագայում։ Ռիմերը նշում է, որ նման հետազոտությունները կօգնեն պայքարել տհաճ երեւույթների դեմ, իսկ դրանց բնույթը պարզելը առաջին քայլն է դեպի դրանց վերացում։

Նյութի աղբյուր՝   armday.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 84 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }