Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Ինչպես ազատվել կոշտուկներից յոգուրտի և քացախի օգնությամբ Armlur.am
4:28 PM
Ինչպես ազատվել կոշտուկներից յոգուրտի և քացախի օգնությամբ Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

Անհարմար կոշիկները, որոնք մշտապես սեղմում են ոտքերը, կոշտուկների, ինչպես նաև ոտքերի հետ կապված այլ խնդիրների առաջացման պատճառ են դառնում։

Steptohealth.ru-ն գրում է, որ մաշկի վրա չափից շատ մահացած բջիջներ են կուտակվում, ինչի հետևանքով էլ առաջանում են կոշտուկները։ Խնդիրն այն է, որ բացի տհաճ տեսքից՝ կոշտուկները կարող են նաև ցավի առաջացման պատճառ դառնալ, ինչպես նաև կարող է մեծանալ վարակների զարգացման հավանականությունը։ Այդ պատճառով էլ հարկավոր է ուշադրություն դարձնել ոտքերի առողջությանը և ժամանակին ազատվել կոշտուկներից։ Այս գործում օգնության կհասնի բնական միջոցը, որ պատրաստվում է յոգուրտի և քացախի համադրությամբ։ Երկու բաղադրիչներն էլ թթուներ և բնական խոնավեցնող նյութեր են պարունակում, որոնք փափկեցնում են մաշկը, կարգավորում pH-ը։ Դրանց հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններն օգնում են կանխարգելել վարակների զարգացումը, ինչպես նաև՝ հանգստացնում ոտքերը։ Բաղադրիչներ • Կես բաժակ բնական յոգուրտ՝ առանց հավելումների- 100 գրամ • Քառորդ բաժակ օրգանական խնձորի քացախ- 62 մլ։ Պատրաստման եղանակը։ Խառնեք երկու բաղադրիչներն այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։ Պատրաստումից անմիջապես հետո հարկավոր է օգտագործել ստացված միջոցը։ Օգտագործման եղանակը • Քնելուց առաջ լավ լվացեք ոտքերը և չորացրեք։ • Խառնուրդը հաստ շերտով քսեք ոտքերին՝ կենտրոնանալով այն հատվածների վրա, որտեղ կոշտուկներ են առկա։ • Թողեք 30 րոպե, ապա ոտքերը 20 րոպե դրեք տաք ջրի մեջ։ • Նուրբ շարժումներով քարի օգնությամբ հեռացրեք մաշկի կոշտ հատվածները։ • Լվացեք ոտքերը՝ մահացած բջիջներից ազատվելու համար։ • Օգտագործեք ամեն օր՝ ոտքերի արտաքին տեսքը լավացնելու համար։ 
 

 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 251 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x