Գլխավոր էջ » 2018 » September » 29 » Ինչպես արագ ազատվել որովայնի փքվածությունից, մեծ քանակով գազերից Blognews.am
1:57 PM
Ինչպես արագ ազատվել որովայնի փքվածությունից, մեծ քանակով գազերից Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Նյութափոխանակության հետ կապված խնդիրներն առաջանում են հիմնականում այն ժամանակ, երբ օրգանիզմը դժվարանում է մշակման ենթարկել մթերքը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ որովայնի փքվածության, անհարմարության, մեծ քանակով գազերի առաջացման պատճառ կարող են դառնալ մի շարք այլ գործոններ ևս.

  • գրգռված աղու համախտանիշ
  • որովայնի հատվածում հեղուկի կուտակում
  • կաթնամթերքի օգտագործում լակտոզային անբավարարության դեպքում
  • նախադաշտանային համախտանիշ և հղիություն
  • քաշի և հասակի համաչափության խախտում:

Ինչպես ազտվել որովայնի փքվածությունից

  • նվազագույնի հասցրեք աղի օգտագործումը
  • հրաժարվեք ալկոհոլից
  • պատրաստված բանջարեղեն օգտագործեք
  • սննդակարգ ներառեք մթերք, որը հարուստ է կալիումով:

1. Իմբիրով թեյ: Մի բաժակ եռացրած ջրին ավելացրեք իմբիրի արմատ, կրակին թողեք 5 րոպե: Երբ սառչի, ավելացրեք մեղր և կիտրոնի հյութ: Օգտագործեք ամեն օր քաղցած վիճակում:

2. Երիցուկով թեյ: Մի բաժակ եռացրած ջրին չորացրած երիցուկ ավելացրեք, թողեք թրմվի: Ավելացրեք մեղր և կիտրոնի հյութ:

3. Սխտոր: Որովայնի փքվածությունից և գազերից ազատվելու համար խորհուրդ է տրվում ամեն օր մի փոքր սխտոր ծամել:

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Բժշկություն | Դիտումներ: 504 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x