Գլխավոր էջ » 2018 » September » 24 » Ինչու՞ է Մայլի Սայրուսի քույրը վաճառում իր արցունքները 12 հազար դոլարով Operativ.am
8:47 PM
Ինչու՞ է Մայլի Սայրուսի քույրը վաճառում իր արցունքները 12 հազար դոլարով Operativ.am

Operativ.am-ը գրում է.   

Երգչուհի, դերասանուհի Մայլի Սայրուսի կրտսեր քույրը, ամերիկյան երգչուհի Նոա Սայրուսը, իր արցունքներով սրվակ է վաճառքի հանել։ «Տառապելու և լաց լինելու» պատճառներ 18-ամյա աղջիկն իրոք ունեցել է։ Օրերս փոփ–երգչուհին բաժանվել է իր ընկերոջից՝ ռեփեր Lil Xan-ից։

Նոան մտածել է, որ արցունքներն ափսոս են, որ հենց այնպես կորչեն և հավաքել է իր արցունքները գեղեցիկ սրվակի մեջ, որպեսզի վաճառի 12 հազար դոլարով և այդպիսով գրավի հասարակության ուշադրությունը՝ Pizzaslime բրենդի հետ համատեղ հագուստի իր նոր հավաքածուի նկատմամբ։

Աղի ջրով սրվակի վրա գրված է. «Այստեղ 12 աղի արտասուք է գտնվում, որոնք թափել է Նոա Սայրուսը, երբ տխրել է»։

Դերասանուհու արցունքները կարելի է ձեռք բերել 48 ժամվա ընթացքում՝ Pizzaslime բրենդի կայքում։ 

 

 

Նյութի աղբյուր՝   Operativ.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 424 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x