Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Ինչու է 2018թ․ կրծքի պատկերներով ապրանքատեսակների տարի. 1in.am
8:04 PM
Ինչու է 2018թ․ կրծքի պատկերներով ապրանքատեսակների տարի. 1in.am

1in.am-ը գրում է.   

«Միաեղջյուրների և լամաների գերակայությունից հետո դիզայնի ոլորտում հայտնվել է նոր,

ոչ այնքան «մանկական» միտում՝ կնոջ կրծքի պատկերում»,- գրում է The Guardian-ի լրագրող Էմինե Սայները՝ հաղորդում է inopressa.ru-ն։


Կրծքերի պատկեր կարելի է տեսնել անկողնային պարագաների, բաժակների, բջջայինների համար նախատեսված պատյանների, պաստառների վրա։ «Դուք լողավազանում հսկա փչովի կրծքից բռնվելու հրատապ անհրաժեշտությու՞ն ունեք: Մենք ունենք այն, ինչ ձեզ հարկավոր է»,- գրում է հեղինակը։

«Կարևորն այն է, որ դրանք «իդեալական» սեռական կրծքերի պատկերներ չեն: Նորաձևության մեջ հումորով լի պարզ գրաֆիկական նկարներ են, որոնք արտացոլում են կին գործիչների բազմազանությունը և ավելի ու ավելի տարածված շարժումը, որը կոչ է անում ընդունելու ձեր մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա: Դրանք կարող են նաև ֆեմինիստական և ապստամբ լինել, ինչպես 1976-ին, Վիվիեն Վեսթվուդի առաջին «կրծքերով վերնաշապիկը»՝ կրծքի պատկերով»,- ասվում է հոդվածում։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 244 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x