Գլխավոր էջ » 2018 » September » 21 » Ինչո՞ւ է տղամարդը վախենում լուրջ հարաբերություններից Hayacq.com
10:08 AM
Ինչո՞ւ է տղամարդը վախենում լուրջ հարաբերություններից Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Վերլուծեք ինքներդ ձեզ

Մինչ Ձեր տղամարդու խնդիրները վերլուծելը՝ նախ եկեք Ձեզ վերլուծենք։ Անկեղծ պատասխանեք՝ Դուք ինքներդ ուզո՞ւմ եք լուրջ հարաբերություններ այդ տղամարդու հետ։ Եթե այո, ապա Ձեր վարքագիծը համապատասխանո՞ւմ է այն կնոջ վարքագծին, որն ուզում է լուրջ հարաբերություններ։

Հաճախ կանայք, նայելով իրենց ընկերուհիների օրինակին, որոնք ամեն կես տարին մեկ ամուսնանում են, սկսում են խուճապի մատնվել, վախենում են, որ տանը կմնան, ու շտապ ամուսին են փնտրում։ Մի՛ շտապեք։ Լսեք Ձեր ներքին ձայնն ու ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ։

Արտաքին գործոն

Հաշվի առնելով ժամանակակից կյանքի ռիթմը, միանգամայն հնարավոր է, որ Ձեր տղամարդը չի շտապում կառուցել լուրջ հարաբերություններ, քանի որ չափից ծանրաբեռնված է աշխատանքով։

Նա պարզապես ժամանակ չունի ամենօրյա երկարատեւ հանդիպումների համար։ Ինքներդ կողմնորոշվեք՝ Ձեզ հարմա՞ր է այդպիսի կենսակերպը, երբ տղամարդը օրերով աշխատում է ու կարիերա կառուցում, իսկ Դուք նրան շաբաթական միայն մեկ օր եք լիարժեք տեսնում։ Պատրաստ եղեք, որ եթե Ձեր ընտրյալը կարիերային չափից լուրջ է վերաբերում, ապա հնարավոր է, որ անգամ 20 տարվա հարաբերություններից հետո նա չի մտածի ամուսնության մասին։

Ի՞նչ անել կարիերայով զբաղված տղամարդու հետ։ Ասեք, որ հարգում եք նրա նպատակներն ու կենսակերպը ու երբեք չեք խանգարի նրան այդ հարցում։ Վաղ թե ուշ, նրա կարիերան կհասնի իր գագաթնակետին, ու նա ժամանակ կգտնի իր անձնական կյանքի համար։ Եթե պատրաստ եք սպասել այդքան տարի, ուրեմն կա հավանականություն, որ, ի վերջո, դուք կկազմեք ընտանիք ու լավ հարաբերություններ։

Տղամարդը վախենում է նոր զգացմունքներից

Այդ դեպքում դուք, ամենայն հավանականությամբ, առաջին սերն եք նրա կյանքում։ Ձեզնից առաջ գուցե եղել են աղջիկներ, որոնք նրան դուր են եկել, բայց Դուք առաջինն եք, ում հանդեպ նա ջերմ ու ուժեղ զգացմունքներ ունի։ Նման տղամարդը փնտրում է հանդիպումներ Ձեզ հետ, նվերներ տալիս, ռոմանտիկ ժամադրություններ կազմակերպում, բայց կարող է նաեւ այնպես պատահել, որ անգամ կես տարի հանդիպելուց հետո դուք սեքսով չզբաղվեք նրա հետ։

Ի՞նչ անել նման դեպքում։ Կարեւորը՝ մի՛ շտապեք ու մի՛ վհատվեք, նաեւ մի՛ եզրակացրեք, որ նա ինչ- որ խնդիրներ ունի։ Նման տղամարդուն ժամանակ տվեք։ Արմատական գործողություններ մի ձեռնարկեք, վերջնաժամկետներ մի ներկայացրեք։ Դուք կարող եք թեթեւակիորեն ակնարկել այն մասին, որ ավելին եք ուզում, քան ունեք այդ պահին։

Անցյալում հարաբերությունների անհաջող փորձ

Ցավոք, գրեթե բոլորը կյանքում գոնե մեկ անգամ ցավոտ բաժանում են ունեցել։ Մեկին հաջողվում է հաղթահարել ցավը մեկ ամսում, իսկ ոմանք տարիներով ուշքի չեն գալիս։ Ու եթե մեկն ունակ է մոռանալ անցյալը ու շարժվել դեպի ապագա, ապա մեկ ուրիշը՝ չի կարողանում ազատվել անցյալի բեռից։ Նման մարդը չի շտապում սիրահարվել ու լուրջ հարաբերություններ սկսել։ Նման տղամարդը կարող է շատ սիրել Ձեզ, սակայն հոգու խորքում նա անվստահ է զգում իրեն։

Ի՞նչ պետք է անի կինը։ Դարձյալ՝ մի շտապեցրեք իրադարձությունների ընթացքը։ Ձեր տղամարդուն ցույց տվեք, որ դուք նույնպես չեք շտապում, որ Ձեզ համար կարեւոր է վստահությունն ու ըմբռնումը։ Տղամարդուն թույլ տվեք հասկանալ ու զգալ, որ Ձեզ կարելի է վստահել։

Տղամարդը վախենում է հարաբերություններից ու պատասխանատվությունից

Այո, տղամարդիկ կարող են իրականում շատ թույլ լինել ու սարսափելի վախենալ հարաբերություններից ու դրանց հետ կապված պատասխանատվությունից։ Հասկանալու համար՝ արդյոք Ձեր տղամարդու հետ հենց դա է տեղի ունենում, թե ոչ, նայեք նրա կյանքին ու փորձեք հասկանալ՝ ինչպես է նա որոշումներ կայացնում, արդյոք կախված է ծնողներից կամ ընկերների կարծիքներից, սիրում է արդյոք հետաձգել կարեւոր գործերը եւ այլն։ 

 

 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 209 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x