Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը թույլ տալիս բյուջեի վրա ահռելի մեծ բեռ դարձած անիմաստ կառույցի գոյությունը. «Ժողովուրդ». Armlur.am
10:25 AM
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը թույլ տալիս բյուջեի վրա ահռելի մեծ բեռ դարձած անիմաստ կառույցի գոյությունը. «Ժողովուրդ». Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց 2017 թվականին ստեղծված «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարելու մասին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ե՛ւ այդ հիմնադրամը, ե՛ւ նման մի շարք այլ կառույցներ անարդյունավետ են աշխատում, փոխարենը բյուջեից ահռելի գումարներ ստանում: Միայն թե կառավարությունը չի շտապում լուծարել բյուջեի վրա ահռելի բեռ դարձած մեկ այլ անիմաստ կառույց. խոսքը նախկին «Հայաստանի զարգացման» հիմնադրամի մասին է, որ անվանափոխվել է` դառնալով «Բիզնես Արմենիա», բայց եւ շարունակում է ահռելի բեռ մնալ ՀՀ պետական բյուջեի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթն այս հիմնադրամի շռայլ գնումներին անդրադառնալու առիթներ ունեցել է: ՈՒ հիմա, մեղմ ասած, անհասկանալի է` ինչու վարչապետն այս հարցում չի շտապում` թույլ տալով, որ այն ՀՀ բյուջեից ահռելի գումարներ ստանա: Մեկնաբանությունների համար կդիմեինք ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանին, բայց անիմաստ է. նա չի պատասխանում` ասելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա ԱՄՆ-ից վերադառնալուց հետո»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում: 
 


 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 281 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x