Գլխավոր էջ » 2018 » September » 18 » Ինչո՞ւ է հարկավոր ավելի հաճախ պիստակ ուտել. 10 պատճառ. Hayacq.com
7:59 PM
Ինչո՞ւ է հարկավոր ավելի հաճախ պիստակ ուտել. 10 պատճառ. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Պիստակը հարկավոր է ներառել սննդակարգ, քանի որ այս բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում։

Պիստակը հարուստ է՝
վիտամիններով՝ վիտամին E, ֆոլաթթու
հանքանյութեր՝ կալիում, մագնիում, կալցիում, երկաթ, պղինձ
պրոտեիններով
բջջանյութով
ճարպաթթուներով։
Օգնում է պայքարել դիաբետի դեմ։ Պիստակն արդյունավետ միջոց է երկրորդ տիպի դիաբետի դեմ պայքարում։ Այն օգնում է իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։
Նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Պիստակը պարունակում է օգտակար ճարպեր, որոնք օգնում են նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը։ Սա օգնում է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Պիստակը նաև կալիում է պարունակում, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը։
Օգնում է վերահսկել քաշը։ Պիստակը սննդարար է, նրանով կարելի է փոխարինել բուտերբրոդը։ Այն օգնում է ազատվել քաղցի զգացումից և խուսափել սնունդ օգտագործելուց հետո այլ բան ուտելուց։ Պիստակը նաև կարգավորում է նյութափոխանակությունը։
Օրգանիզմը հագեցնում է բջջանյութի անհրաժեշտ մակարդակով։  Ընդեղենի այս տեսակը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, ինչի շնորհիվ լավացնում է նյութափոխանակությունն ու օգնում կանխարգելել փորկապությունը։
Լավացնում է տեսողությունը։ Պիստակն օգնում է պահպանել նաև աչքերի առողջությունը, քանի որ բազմաթիվ վիտամիններ է պարունակում, այդ թվում՝ E, B12, լյուտեին։
Օգնում է ունենալ առողջ ատամներ։ Պիստակը ֆոսֆոր և մագնիում է պարունակում, որոնք հարկավոր են ատամների առողջության համար։
Օգնում է հոգ տանել մազերի առողջության մասին։ Պիստակը պղինձ է պարունակում, որը պաշտպանում է մազերի փայլը։ Այն նաև օգնում է կանխարգելել մազաթափությունը, խթանել մազերի աճը։
Մաշկին առողջ տեսք է հաղորդում։ Մաշկն առողջ վիճակում պահելու լավագույն միջոցներից մեկը պիստակ օգտագործելն է։ Այն վիտամին E է պարունակում, ինչի շնորհիվ մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից և վաղաժամ ծերացումից։
Օգնում է ուղեղի ավելի լավ աշխատանքին։ Ուղեղի ակտիվությունը խթանելու համար հեմոգլոբին է հարկավոր. արյան մեջ դրա մակարդակի բարձրացմանը նպաստում է B6 վիտամինը, իսկ պիստակը հարուստ է այս վիտամինով։
Հիշեք, որ պիստակ հարկավոր է օգտագործել քիչ քանակով, քանի որ չափաբաժինը գերազանցելու դեպքում կարող եք ավելորդ քաշ կուտակել, կարող են առաջանալ նաև այլ առողջական խնդիրներ։ Օգտագործեք ոչ աղի պիստակ։

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 299 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x